Ռազմական ճանապարհով օկուպացված տարածքների հարցը լուծելու խնդիր դրված չէ. Պապիկյան

13.11.2024 18:35
579

«Զորակոչը շարունակում է մեր երկրի՝ պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ: Մի երևույթ կա, երբ Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի զինված ուժերում չծառայի»։ 

Այս մասին 2025թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: 

«Ես կարծում եմ՝ պիտի որոշակի լյուստրացիայի ենթարկենք՝ այս հանգամանքից ելնելով, մեր շրջապատին, ու առաջին հերթին նաև դիմել եմ ՀՀ վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան չպիտի իրեն թույլ տա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի հարազատի զավակները հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից։ Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել։ Նոր չէ այս երևույթը, չգիտեմ՝ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»,- ասաց նա։ 

Պապիկյանի խոսքով՝ ԶՈՒ-ում կատարվող բարեփոխումների նպատակը արհեստավարժ բանակ ունենալն է. «ՀՀ բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանելու Հայաստանի Հանրապետության 29.743 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը: Սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության՝ օկուպացված շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքի խնդրին, ապա, ըստ նախարարի, ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով. «Առավել ևս այս քաղաքական խնդրի ներքո ՀՀ բանակը, բացի ՀՀ տարածքային ամբողջականությունն արտաքին հարձակումից պաշտպանելուց, այլ խնդիր չունի և չի ունենալու»:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40