ԱԺ-ն ընդունեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու նախագիծը

04.03.2020 10:54
1209

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը ԱԺ նիստում ներկայացրել էի ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նախագծով առաջարկվում է, որ հիմնադրամի շահառու հանդիսանան ոչ միայն ուղղակիորեն մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք իրականացնելու ժամանակ այն զինծառայողները, որոնք վիրավորումը կամ կյանքի հետ անհամատեղելի վնասը ստացել են անմիջականորեն շփման գծում,  այլ նաև ներառվում են հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում կյանքին կամ  առողջությանը հասցված վնասի դեպքերը : Այսինքն, եթե  զինծառայողը վնասվածքը ստացել է հակառակորդի կողմից նախաձեռնած գործողության հետևանքով, ձեռք է բերել առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն,  կներառվի շահառուների ցանկում և կստանա հատուցում: Նա կներառվի շահառուների ցանկում՝ անկախ այն հանգամանքից, թե վնասը ստացել է մարտական հերթապահության ժամանակ, հատուկ առաջադրանք կատարելու արդյունքում, թե ոչ:

Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայնով:

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40