Կամո Մովսիսյանին՝ ծննդյան 77-րդ տարեդարձի կապակցությամբ

19.12.2025 17:52
2145

Շնորհավորում ենք Գորիսի  պետական համալսարանի երկարամյա դասախոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Կամո Մովսիսյանին` ծննդյան 77—րդ տարեդարձի կապակցությամբ։

Կամո Մովսիսյանն այն դասախոսներից է, որոնց գիտական մտքի, քաղաքացիական դիրքորոշման և մանկավարժական հմտության ու փորձի շնորհիվ տարիներ շարունակ՝ 1970-2018 թվականներին, Գորիսի պետական համալսարանը (նախկինում՝ Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղ, ապա՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղ) համարվում էր հանրապետության լավագույն բուհերից մեկը։

Սկսած 1977 թվականից՝ նա պարբերաբար զեկուցումներով հանդես է եկել նաև ՀՀ տարբեր բուհերում կազմակերպված գիտաժողովներում ու գիտական կենտրոններում անցկացված միջազգային կոնֆերանսներում։

Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Միայն 2025 թվականին լույս է տեսել նրա հեղինակած երկու գիտական հոդվածը, որոնցից մեկը՝ գիտաժողովում ունեցած զեկուցման հիման վրա։

Վերջին տարիներին Կամո Մովսիսյանը, միաժամանակ, դասախոսություններով հանդես է եկել Գորիս քաղաքի ու տարածաշրջանի գյուղական դպրոցներում, ինչպես և մայրաքաղաքի երկու ավագ դպրոցում` նպաստելով ուսուցման որակի և արդյունավետության բարձրացմանը։

Այսօր էլ Կամո Մովսիսյան մտավորականի, դասախոսի և քաղաքացու կերպարը շարունակում է մնալ ընդօրինակման արժանի։

Կամո Մովսիսյանին՝ քաջառողջություն և հետագա գիտաստեղծագործական հաջողություններ։

 

 

Հասմիկ Սարգսյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40