Հակառակորդը սպասում է մեր քաղաքացիական ընդհարմանը. Զախարովան կոչ է արել «մի կողմ դնել անձնականը» և միավորվել

24.06.2023 13:36
887

Պատմության մեջ կան պահեր, երբ անձնականը պետք է մի կողմ դնել: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝  մեկնաբանելով Ռուսաստանում տիրող ներկա իրավիճակը։

«Մենք ունենք մեկ գլխավոր հրամանատար. ոչ երկու, ոչ երեք: Մեկը, և նա բոլորին հորդորել է համախմբվել: Սա է հիմա գլխավորը։ Մենք բոլորս ունենք մեր վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ։ Բայց պատմության մեջ գալիս են պահեր, երբ ձեր անձնականը պետք է հետաձգենք»,- գրել է նա իր «Տելեգրամ» ալիքում:

«Միայն միասնություն: Միասնություն՝ գերագույն գլխավոր հրամանատարի դրոշի ներքո: Հակառակորդը պարզապես սպասում է մեր քաղաքացիական ընդհարմանը: Մի՛ սպասեք, տղե՛րք։ Ձեր հետևում երեխաներն են, կանայք, ձեր ծնողները: Երկիրը ձեր թիկունքում է: Ձեր թիկունքում այն ամենն է, ինչ պաշտպանում եք զենքը ձեր ձեռքին։ Ձեր թիկունքում նրանց գերեզմաններն են, ովքեր իրենց կյանքը չխնայեցին։ Դուք ապագա սերունդներ եք։ Դիմացե՛ք և մի՛ հանձնվեք»,- հորդորել է նա։

armtimes.com

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25