Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին

28.01.2026 17:08
422

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սպաներ, ենթասպաներ, պայմանագրային և ժամկետային զինծառայողներ, վետերաններ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հունվարի 28-ը նորանկախ հանրապետության ամենափառահեղ տոներից է, որում արտացոլվում է մեր պետական անկախությունն և խաղաղ ներկայի ու ապագայի գաղափարը։

Բոլորս էլ գիտենք, շատերն էլ իրենց սեփական մաշկի վրա զգացել են, թե կազմավորման օրվանից ի վեր Հայոց բանակն ինչ փառահեղ ուղով է անցել, ունեցել բազում հաջողություններ ու նվաճումներ, ցավոք սրտի նաև կրել կորուստներ, որոնք անդառնալի հետևանքներ են թողել։

Մեր բանակը կայացել և ամրացել է հազարավոր հայորդիների արյան գնով, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը չեն խնայել հանուն հայրենիքի պաշտպանության, պետականության պահպանման և հայրենակիցների անվտանգության։

Խոնարհվում եմ բոլոր ժամանակներում իրենց կյանքը հայրենիքին նվիրած հայորդիների հիշատակի առաջ։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում հերոսների հարազատներին, որոնց վիշտն անչափելի է, կորուստն՝ անդառնալի։

Առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում նաև առաջնագծում կանգնած մեր բոլոր տղաներին, մաղթում բարի ու անփորձանք ծառայություն, հայոց երկրի սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն, իսկ նրանց ծնողներին ու բարեկամներին՝ համբերություն և անսասան հավատ։

Հայոց բանակը մեր պետականության ամենամեծ և անգնահատելի ձեռքբերումն է․ այն մեր հայրենի տան անառիկ պաշտպանությունն է, մեր ազգային արժեհամակարգի սրբազան հենարանը, պատվի, արժանապատվության և անվտանգության մարմնավորումը, որը նաև այսօր անցնում է կայացման և բարեփոխման ուղով։ Յուրաքանչյուրս նկատում ենք, որ վերջին տարիներին էականորեն փոխվել են թե՛ շարքային զինվորների, թե՛ բարձրագույն սպայական կազմի ծառայության պայմանները։

Բարեփոխումների ընթացքում առանձնակի կարևորություն է տրվել մասնագիտական պատրաստվածությանը, կրթական հնարավորությունների ընդլայնմանը և ծառայության ընթացքում արժանապատիվ միջավայրի ձևավորմանը։

Ցանկանում եմ, որ բացարձակ խաղաղության այս պայմաններում մեր բանակը շարունակաբար ամրանա ու զորանա, որպես պետականության անվտանգության անսասան երաշխավոր։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ!!!

Hovsep Arakelyan / Հովսեփ Առաքելյան

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56