Հնչեց երգեհոնային երաժշտություն

14.10.2024 16:38
890

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կապանի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում անցկացվեց հայ երգեհոնային երաժշտության նահապետ Վահագն Ստամբոլցյանի անվան  Երգեհոնային երաժշտության II միջազգային փառատոն։

Հոկտեմբերի 12-ի երեկոյան կապանցի ունկնդիրը հաղորդակից եղավ Յոհան Սեբաստիան Բախի, Լեոն Բյոլմանի, Շարլ Մարի Վիդորի ստեղծագործություններին։ Հնչեցին նաև հայ հոգևոր երաժշտության գանձարանից նմուշներ՝ Կոմիտաս, Մ․ Եկմալյան, որոնց մեջ կային Վահագն Ստամբոլցյանի մշակումները և փոխադրումները։ Հանդես եկան հայ երգեհոնային դպրոցի Նահապետի սաներ Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Արմեն Աղաջանյանը, Թերեզա Ոսկանյանը, Հարություն Թագվորյանը։

Համերգի ավարտին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, փառատոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Արմեն Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանին՝ համագործակցության համար։

Վահրամ Օրբելյան

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34