ԱՄՆ-ն պլանավորում է Իրանի դեմ կիրառել «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»․ ֆինանսների նախարար

21.08.2026 10:47
309

Միացյալ Նահանգները պլանավորում է Իրանի դեմ կիրառել «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները», CNBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:

«Դա կրկնակի հարված է։ Մենք ունենք շրջափակում, և մենք պատրաստվում ենք կիրառել պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները։ Եվ ես ձեզ կասեմ, որ դա կաշխատի։ Այն աշխատեց Վենեսուելայում, հենց որ մենք կիրառեցինք շրջափակումը։ Այն աշխատում է Կուբայում հենց հիմա։ Եվ այն կաշխատի Իրանում», - ընդգծել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։

Ըստ Բեսենթի` սա կլինի աշխարհի պատմության մեջ «ամենամեծ համակարգված տնտեսական մեկուսացումը», և ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ կառավարությունը կօգտագործեն «իրենց ողջ հզորությունը և ուժը»՝ Թեհրանին գործել ստիպելու համար։

«Ժամանակն է, որ մեր դաշնակիցները և մնացած աշխարհը որոշում կայացնեն։ Մենք ջախջախելու ենք այս մարդասպան ռեժիմի տնտեսությունը, ինչը կսահմանափակի դրա կարողությունը իր դրածոներով ազդեցություն տարածելը», - զգուշացրել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40