Սմբատ Դադոյան. «Հունվարին զորակոչվող զինակոչիկները կարող են օգտվել «Ես եմ» ծրագրից»

25.12.2017 15:13
2262

«Սյունյաց երկիր» թերթի հարցերին պատասխանում է Կապանի նորանշանակ զինկոմ Սմբատ Դադոյանը


Այցեքարտ


Սմբատ Դադոյան. ծնվել է 1979թ. սեպտեմբերի 10-ին Երեւանում: Ավարտելով մայրաքաղաքի Սիամանթոյի անվան միջնակարգ դպրոցը՝ 1996-2000թթ. սովորել եւ ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը (ներկայումս՝ համալսարան), 2000-2004թթ. ծառայել է Արմավիրի ուսումնական կենտրոնում՝ դասակի հրամանատար, 2004-2006թթ.՝ Քարվաճառի բրիգադայում՝ վաշտի հրամանատար: 2006-2012թթ. ծառայել է Մեղրու զինկոմիսարիատում՝ զորահավաքային բաժանմունքի պետ, զինկոմի տեղակալ, 2012-ից մինչ օրս Կապանի զինկոմիսարիատում է ծառայում, նախ՝ զորակոչի բաժանմունքի պետ, իսկ 2017թ. հոկտեմբերից՝ Կապանի զինվորական կոմիսար:

Ամուսնացած է, ունի երեք որդի, մեկ դուստր:

- Պարո՛ն փոխգնդապետ, նախ՝ շնորհավորում ենք նշանակման կապակցությամբ, մաղթում հաջողություններ:

Ենթադրում ենք, որ պաշտոնեական նոր պարտականություններին անցումը հեշտ է կատարվել, քանի որ 10 տարուց ավելի է՝ այս համակարգում եք: Ձեր գնահատականը մեր նկատառման վերաբերյալ:   

- Բնականաբար, զինվորական կոմիսարիատի ոլորտում սկսնակ չեմ: Ինչպես նշեցիք, այս համակարգում ծառայում եմ արդեն 11 տարի, ինչը, կարծում եմ, բավականաչափ ժամանակ է համակարգին ծանոթանալու համար: Գրեթե վեց տարի Կապանի զինկոմիսարիատում եմ ծառայում, եւ պաշտոնեական պարտականություններիս անցումը հեշտ է կատարվել, քանի որ ծանոթ եմ թե՛ անձնակազմին, թե՛ առկա խնդիրներին ու պրոբլեմներին: Թեպետ պետք է նշեմ, որ այս ողջ ժամանակահատվածում ծառայողական մասով առաջացած խնդիրները զինկոմիսարիատը մշտապես պատշաճ մակարդակով հաղթահարել է: Այնպես որ՝ լիովին ծանոթ եմ համակարգին, նոր պաշտոնին հարմարվելու փուլը սահուն է ընթացել, պարզապես ավելացել են ծառայողական պարտականություններս:     

- Ձեր պաշտոնավարման առաջին լուրջ «քննությունը» կլինի 2018թ. ձմեռային զորակոչը: Եթե կարելի է, համառոտ ներկայացրեք դրա նախապատրաստման ընթացքը:  

- Որպես Կապանի զինկոմի պաշտոնակատար՝ առաջին «քննությունս», եթե իհարկե այդպես կարելի է անվանել, համարում եմ այս տարվա սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչության՝ ստուգումների նպատակով անցկացրած զորահավաքային զորավարժությունները Մեղրիում:

Որպես Կապանի զինկոմ՝ առաջին զորակոչը հունվարին կանցկացնենք այնպես, ինչպես եղել է նախորդ տարիներին, քանի որ մեր առջեւ դրված է կոնկրետ խնդիր, որի լուծման համար կան կոնկրետ ձեւ, չափ, պայման եւ այլն: Ճիշտ է, ստեղծագործական մոտեցում նույնպես հարկավոր է զորակոչն անցկացնելիս, որի նպատակն է՝ հետաքրքրություն մտցնել այդ միջոցառման մեջ, նորակոչիկին ճանապարհել բանակ արդեն իսկ հայրենասիրական ոգով տոգորված, բարձր տրամադրությամբ:

Առիթից օգտվելով՝ կուզենայի խոսել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ արդեն իսկ կյանքի կոչված «Ես եմ» ծրագրի մասին, որի մասնակիցը կարող է դառնալ 2018թ. հունվարին զորակոչվող նորակոչիկը՝ կամավորության սկզբունքով: Այս օրերին արդեն հասցրել ենք հանդիպել մոտ 70 զինակոչիկի ու նրանց ծնողներին եւ ծանոթացրել ծրագրի պայմաններին: Ծրագրի դրույթների համաձայն՝ այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:

Ծառայությունը կտեւի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձեւով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում՝ պատրաստվելով մարտական հերթապահության, եւ երկու շաբաթ` առաջնագծում՝ մարտական հերթապահություն անցկացնելիս:

Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում եւ մարտական դիրքերում:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի 35 հազար դրամ գումար՝ արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`

1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),

2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),

3. ուսման վարձի փոխհատուցում:

Զինծառայողը կարող է պայմանագրից հրաժարվել ծառայության 24 ամսվա ընթացքում, դրանից հետո հնարավոր չէ: Եթե զինծառայողը ծրագրից հրաժարվում է վաղաժամկետ, տեղափոխվում է ծառայության այլ վայր եւ շարունակում պարտադիր զինծառայությունը: Իսկ ամսական արձակուրդի օրերը չեն հաշվարկվում զինծառայողի պարտադիր զինծառայության ընդհանուր ժամկետում: Պայմանագիրը վաղաժամկետ  լուծարելու ժամանակ, եթե զինծառայողն արդեն անցել է 24-ամսյա ծառայություն, ապա նա զորացրվում է:

Զինակոչիկի հետ պայմանագիրը կնքվում է վիճակահանությունից առաջ:

- Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ արձագանք է ստանում այդ ծրագիրը զինակոչիկների եւ նրանց ծնողների շրջանում:

- Չէի ասի, որ բացասական են արձագանքները, պարզապես թերահավատություն է նկատվում, ինչը բնական է, քանի որ առաջին անգամ է կիրառվում ծրագիրը: Բայց պետք է առանձնացնենք մի պարզ պատճառ այս ծրագրով ծառայելու համար, այն է՝ մեկնելով զինվորական ծառայության՝ զինակոչիկը խորապես գիտակցում է, որ հայրենիքը՝ երկիրը, ընտանիքը, ընկերները եւ այն ամենը, ինչ սիրում է, սկսվում է սահմանից, եւ այդ սահմանը պահողն ինքն է:

- Զինվորական կոմիսարիատների միավորման վերաբերյալ ժամանակ առ ժամանակ խոսակցություն է շրջանառվում: Որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը:

- Ընդամենը խոսակցություն է, պաշտոնական որեւէ որոշում այդ մասին առայժմ չկա. հարցը քննարկման, այսպես ասած շրջանառվող խոսակցությունների փուլում է:

- Ձեր բարեմաղթանքը՝ հունվարին զորակոչվող նորակոչիկներին:

- Նախեւառաջ մեր երկրին ու նրա սահմաններին մաղթում եմ խաղաղություն, նորակոչիկներին՝ բարի ծառայություն եւ բարի վերադարձ հայրենի օջախներ: Աշխատանքի բերումով, ցավոք, որդեկորույս մայրերի եմ հանդիպել, փորձել կիսել նրանց վիշտը. դրանից ավելի մեծ ցավ չի կարող լինել, ուրեմն եւ մաղթում եմ մեր զինվորներին ողջ ու առողջ վերադարձ իրենց ծնողների գիրկը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25