Հայաստանի հյուսիսում պատուհասած ավերիչ ջրհեղեղներից հետո կառավարությունը Եվրահանձնաժողովին խնդրել է ակտիվացնել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Հայաստանի Լոռի և Տավուշ մարզերում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել, ենթակառուցվածքներին հսկայական վնաս է հասցվել։
news.am