Մենք գտնվում ենք ազգային-ազատագրական պայքարի շատ ծանր փուլի մեջ. ԱԺ նախագահ

30.08.2023 14:55
692

Հասարակության մեջ ձևավորված այն մտայնությունը, որ 90-ական թվականներին մեր հաջողությունը զրոյացվեց 2020 թվականին, ճիշտ չէ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:

«Պիտի արձանագրենք՝ ճակատամարտը տանուլ ենք տվել, բայց պատերազմը շարունակվում է։ Այն,  ինչ տեղի է ունենում այսօր, ևս պատերազմի շարունակությունն է` այլ բնույթով։ Ուղղակի ռազմական գործողություններ եթե չկան, եթե մենք շատ հաճախ չենք կրակոցներ լսում, սա չի նշանակում, որ պատերազմը ավարտված է: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փաստաթուղթ է, որը մենք պետք է ընդունենք` որպես զինադադար. ուզենք, թե չուզենք: 120 հազար արցախաբնակների,  նաև  21 500 Արցախից դուրս բնակվող մեր հայրենակիցների ճակատագիրը, ես կարծում եմ, մենք պարտավոր ենք ունենալ մեր տեսլականի մեջ` փայլուն ապագայով: Բառը, գուցե, շատ մերկապարանոց է, բայց, այդուհանդերձ, եթե դու ունես նպատակ և նպատակին հասնելու համապատասխան միջոցներն ես օգտագործում և փնտրում,  դու կարող ես հասնել քո նպատակին»,֊համոզմունք է հայտնել Դ. Իշխանյանը:

ԱԺ նախագահն ընդգծել է`  շատ դժվար է ունեցած  տեսլականն այս օրերին  հանրությանը մարսելի դարձնելը, բայց այն բխում է այն նպատակներից, այն ռազմավարական սկզբունքներից, որոնք  ամրագրվել են 30 և ավելի տարիներ առաջ:

Անդրադառնալով  1920-ական  թվականների պատմական իրադարձություններին` Դ. Իշխանյանը շեշտեց` թեկուզ ինքնավար մարզի կարգավիճակով, բայց  Արցախի ժողովրդին  բռնակցեցին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը, և այդ օրերից չէր մարել պայքարը. այն չի մարել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 60-70-ականներին:  Վերսկսվեց 1988-ին և մինչ օրս շարունակվում է։

«Սա ճանապարհ է, ազգային-ազատագրական պայքար։ Մենք գտնվում ենք ազգային-ազատագրական պայքարի շատ ծանր փուլի մեջ»,-ընդգծել է ԱԺ նախագահը։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25