Եվրախորհրդարանը մարտի 12-ի լիագումար նիստում կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

11.03.2025 14:08
509

Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակում մարտի 12-ին քննարկում տեղի կունենա Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԽ լիագումար նիստում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ դեբատների շրջանակում եվրախորհրդարանականների ուշադրության կենտրոնում կլինեն նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրի ներքո։

Նույն հարցի առնչությամբ հրատապ բանաձևը քվեարկության կդրվի մարտի 13-ին։

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում նախատեսում են հրատապ դեբատներ անցկացնել և բանաձև ընդունել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցով։

 

Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

20.10.2026 20:21

Կապանի լեռնահարստացման կոմբինատի շնորհիվ իրականացվել է ևս մեկ կարևոր սոցիալական և բնապահպանական ծրագիր

20.10.2026 18:42

Քրիստոնեական յոթ սրբավայր Շիկահողում, որից երկուսը՝ գերության մեջ

20.10.2026 17:24

«TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ

20.10.2026 16:11

Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցը վերակառուցված է. վարչապետ

20.10.2026 15:41

Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

20.10.2026 15:34

Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

20.10.2026 15:33

ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո ՀՀ գազի ներմուծման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 մլն դոլարի

20.10.2026 15:27

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով

20.10.2026 15:16

Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

20.10.2026 12:48

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն այսօր Օսլոյում կհանդիպի Զելենսկու հետ, որից հետո կմեկնի Մոսկվա. Axios

20.10.2026 12:38

Ես պատրաստ եմ, եթե նրանք ցանկանում են. Թրամփը՝ Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման մասին

20.10.2026 12:36