2026 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր երեխայի համար կսահմանվի 500.000 դրամ միանվագ նպաստ և 3-րդ երեխայի համար՝ 50.000 դրամ նպաստ մինչև 6 տարեկան դառնալը

10.11.2025 15:51
4483

Ներկայացնում ենք «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ի՞նչ է նախատեսում օրենքի նախագիծը

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը, որը բովանդակային առումով իրենից կներկայացնի Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշմամբ սահմանված աջակցության շարունակությունը։

Ո՞ր երեխաների համար է նախատեսվում նպաստը

Նպաստը նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար։ Նպաստի չափը կազմում է 50.000 դրամ ամսական և կվճարվի մինչև երեխայի 6 տարին լրանալը։

Ինչպե՞ս կկատարվի նպաստի նշանակումը

Նպաստը կնշանակվի առցանց դիմումի հիման վրա՝ հիմք ընդունելով հարակից շտեմարաններից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը։ Կառավարության սահմանած դեպքերում դիմումին կից կներկայացվի նաև փաստաթուղթ (հիմնականում՝ սերման փաստը հաստատող) և միայն այս դեպքում հարկ կլինի դիմումը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Ի՞նչ փոփոխություններ է նախատեսվում երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասով

Օրենքի նախագծով կստեղծվեն իրավական հիմքեր երեխայի ծննդյան միանվագ նպաստի համահարթ չափ սահմանելու համար՝ 500.000 դրամ։ Այսպիսով, նպաստի չափը չի տարբերակվի նոր ծնված երեխայի կարգաթվով և յուրաքանչյուր երեխա, անկախ ընտանիքում իր կարգաթվից, կստանա նույն չափի միանվագ նպաստ։

Ի՞նչ ազդեցություն կունենա նախագիծը պետական բյուջեի վրա

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերը կնվազեն ի հաշիվ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համակարգում կատարված փոփոխությունների՝ 2026 թվականի 4-րդ եռամսյակում շուրջ 700 մլն դրամով։

Ի՞նչ այլ փոփոխություններ է նախատեսում օրենքի նախագիծը

Նախագծով նախատեսվում են նաև հետևյալ փոփոխությունները.

  • սահմանվում են առանձնահատկություններ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների համար,
  • հստակեցվում է չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի վճարման կարգը,
  • ուժը կորցրած է ճանաչվում օրենքի 8.1-ին գլուխը,
  • խմբագրվում են խնամքի ոլորտում կիրառվող եզրույթները:

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի հնգամյա ծրագրի 4.1-ին (Ժողովրդագրություն) բաժնից և նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01