25 տարվա կենսագրություն

17.06.2025 11:59
736

Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում հունիսի 16-ին «Նարա դանս» պարային ստուդիայի համերգն էր՝ «25 տարվա պարի ուղի․․․» խորագրով։ Ըստ ամենայնի դա պարային կոլեկտիվի քառորդ դար անցած ճանապարհի հաշվետվությունն էր, որին պատասխանատվությամբ էին մոտեցել թե ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նարինե Մովսիսյանը, թե ստուդիայի պարուհիները։ Կատարվեցին հայ և այլ ժողովուրդների պարեր։ Հանդիսավար չկար․ մեծադիր էկրանից Նարինե Մովսիսյանը ներկայացնում էր ստուդիայի անցած ճանապարհը, երախտագիտություն հայտնում նրանց, ովքեր ոգեշնչել են, իրեն առաջ շարժվելու հնարավորություն տվել։

Առանձնահատուկ երախտագիտություն հայտնվեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին։ Հանդիաստեսը ակնհայտ տպավորված էր ստուդիայի հինգ տարիքային խմբերի սաների կատարումներով, որոնցից յուրաքանչյուրը ջերմ ծափողջույններով էր ընդունում։

Վերջում հայ պարարվեստի պահպանման ու տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար Նարինե Մովսիսյանը պարգևատրվեց Հայաստանի ազգային պարարվեստի միության հայ նորագույն պարավեստի հիմնադիր «Վահրամ Արիստակեսյան-125» հուշամեդալով, որ պարուսույցին հանձնեց «Սյունիք» համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պարարվեստի միության ազգային պարարվեստի Սյունիքի մարզի պատասխանատու Վահե Մելքումյանը։

Վահրամ Օրբելյան
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40