Հանդիսավորությամբ տեղի ունեցավ «Հալիձոր՝ հավատքի ամրոց» և «Հացատաշտ» հարթաքանդակների բացման պաշտոնական արարողությունը

15.08.2026 14:33
425

«Հալիձոր՝ հավատքի ամրոց» հարթաքանդակի վրա պատկերված են Հալիձորի բերդը, վահանը, որը խորհրդանշում է մեր ժողովրդի տոկունությունն ու հայրենիքի պաշտպանությունը, վահանի վրա պատկերված «Հ» տառը՝ հավատքը, հայրենիքը, Հալիձորի բերդն ու Մայր Հայաստանը։ Այն երկու կողմից ամուր պահող ձեռքերը՝ այդ արժեքների նկատմամբ սերը, խնամքն ու պահպանությունը, իսկ պատկերված ադամանդյա զարդաքանդակները խորհրդանշում են մեր ուժը, ամրությունն ու ժամանակի փորձություններին չընկրկող անսասան ոգին։

Երկրորդ հարթաքանդակի կենտրոնում «Հացատաշտ»-ն է՝ խաչերով, արևի ճառագայթներով և ցորենի հասկերով։ Այն կրում է խոր քրիստոնեական խորհուրդ։ Քրիստոնեական ավանդության համաձայն՝ հացը խորհրդանշում է Քրիստոսի մարմինը, իսկ ցորենի հասկերն ու լույսի ճառագայթները՝ կյանքի, հավատի, հարության և հավերժության գաղափարը։

Հարթաքանդակների հեղինակ և համահեղինակը Անդրեաս Օհանջանյանն է, իսկ քանդակագործը՝ Էդգար Ստեփանյանը։ Մշակութային նախագծի իրականացմանը օժանդակել են նաև Կապան համայնքի ղեկավարին կից ճարտարապետության, քաղաքաշինության եւ մշակույթի խորհրդակցական մարմնի անդամները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40