Քանդման սպառնալիքի տակ է ազգապահպան երեք հիմնական սյուններից մեկը. Լևոն Ջավախյան

23.07.2025 11:28
521

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՎԱԽԵՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Կապիտույլանտը բացահայտ հայտարարել է, որ Մայր Աթոռի վրա արշավ է կազմակերպելու` իր իսկ առաջնորդությամբ…

Բոլորին դա հասկանալի է, նաև ինձ…

Իսկ ո՞րն է լինելու մեր պատասխանը Չեմբեռլենին…

Ոչ մի պատասխան։ Եկեղեցական թեմերը և թեմական առաջնորդներն արտահայտվում են ցաք ու ցրիվ, քաղաքական կուսակցությունները լուռ են` բերանները ջուր առած, հասարակական կազմակերպությունները ասես չեն եղել, ստեղծագործական միությունները` Գրողներրի միությունը, Կոմպոզիտորների միությունը, Նկարիչների միությունը, Թատերական միությունը, Կինոգործիչների միությունը, Գիտությունների ակադեմիան, ինտելեկտուալ, ստեղծագործական և գիտական, կրթական այլ կազմակերպություններ լուռ լսողի, կամ թե դիտողի դերում են։ Լուռ են նաև հեղինակավոր մտավորականները։ Սրանց բոլորի գլխին նիկոլը նեյտրոնային ռումբ է գցել։ Կարծես թե իրենց հագ ու կապը կա, բայց մեջները մարդ չկա, Մարդ չկա… Ոչ մի բողոքի ցույց, միտինգ, ընդվզում…

Քանդման սպառնալիքի տակ է ազգապահպան երեք հիմնական սյուններից մեկը, բայց նրա պաշտպանները այն պաշտպանելու փոխարեն պատերի տակ տապ են արել։ Սա մանկական տապանուկի չէ։ Ուր որ է, մեր հոգևոր տունը կփլվի մեր գլխին։

Մենք գլուխ ենք պահում։

Մենք դատապարտված ենք։

Մի ազգ, որ չի ուզում ապրի, չի էլ ապրի…

Նիկոլը ու իր կողմնակիցներն ապրելու ձևը գտել են։ Կապրեն, հաստատ կապրեն` թուրքի ձևով… Ինչո՞ւ, պարտադի՞ր է` Սամվել Կարապետյանի ձևով…

Թող նա բանտում ապրի իր ձևով, ապրի ու փթի իր ձևով… Կարևորը մեր կյանքն է, մեր անվտանգությունը, թեկուզ և թլպատված, թեկուզ և հավատափոխ… Էսքան դար որ հայ էինք` ի՞նչ շահեցինք… Որ նիկոլը թուրք կոչվելուց չի նեղվում` մենք ինչո՞ւ պիտի նեղվենք..

Մեր լռությունը համաձայնության նշան է։

Մի ազզ, որի համար կարևոր չէ իր իսկ ինքնության հաստատումը, նա չի ապրի, կամ որ հնարավոր է կապրի` իր մորը, քրոջը, կնոջը, աղջկան և ի վերջո` իր հավաքական արժանապատվությունը մեկ այլ ազգի տակ իր հոժար կամքով պառկեցրած»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40