26-ամյա երիտասարդի սպանության գործով 6 անձի մեղադրանք է առաջադրվել

27.12.2019 17:38
1397

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ նոյեմբերի 27-ին Կապանում 26-ամյա երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով կատարված սպանության, չորս անձի՝ հանցագործությունը պարտակելու, եւս մեկին՝ առանձնապես ծանր հանցագործության հետքերը պարտակելու դրդչության համար:

2019թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռած վերք արյունազեղում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Ռոբերտ Հայրումյանը՝ ծնված 1993 թվականին։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության եւ Ոստիկանության կապանի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի, ինչպես նաեւ երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Կապան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 31-ամյա տղամարդը 2019թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող ակումբի սրահում, ապա նաեւ՝ բակում վիճաբանել է Ռ.Հայրումյանի հետ, որի ժամանակ, իր սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու, ինքնահաստատվելու ձգտումներով թելադրված խուլիգանական դրդումներով, դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին ու մարմնի՝ կենսական նշանակություն ունեցող այլ մասերին եւ օրգանների շրջաններին՝ պատճառելով   ծակած-կտրած վնասվածքներ, ինչի արդյունքում օրեր անց՝ դեկտեմբերի 3-ին, երիտասարդը մահացել է հիվանդանոցում՝ գիտակցության չգալով:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ երիտասարդի մահվան պատճառ է հանդիսացել գանգի եւ գլխուղեղի թափանցող վնասման հետեւանքով առաջացած գլխուղեղի այտուցը:

Իրականացված քննչական ու դատավարական այլ գործողությունների եւ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ՝ Կապան քաղաքի մի խումբ բնակիչների կողմից, այլ անձանց դրդչությամբ, առանձնապես ծանր հանցագործության հետքերն առերեւույթ պարտակելու վերաբերյալ, այն է՝ տաք ջրով, կտորներով, ավելով մաքրվել եւ հնարավորինս ոչնչացվել են դեպքի վայր հանդիսացած ակումբի տարածքում առկա արնանման հետքերը, ինչպես նաեւ՝ ջնջելու միջոցով ոչնչացվել են դեպքի հանգամանքները պատկերող տեսագրությունները:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Եւս չորս անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ ծանր հանցագործության հետքերը պարտակելու, իսկ մեկ անձի՝ 38-334-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես ծանր հանցագործության հետքերը պարտակելու դրդչության համար: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են քննչական եւ օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

auroranews.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08