27 տարին լրացած զինապարտները կարող են վերադառնալ Հայաստան՝ վճարելով համապատասխան գումար. ԱԺ-ն 101 կողմ ձայնով ընդունեց ԼՀԿ-ի ներկայացրած օրինագիծը

05.03.2019 17:49
1104

ԱԺ-ն քննարկեց և 101 կողմ ձայնով ընդունեց ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող, ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագիծը միտված է հնարավորություն տալու այն քաղաքացիներին, ում 27 տարին լրացել է, և նրանք զինապարտ չեն, վերադառնալ հայրենիք՝ ազատվելով քրեական հետապնդումից ու դրա համար վճարելով օրենքով սահմանված գումարները:

«Բաց թողած ամեն զինակոչի համար օրենքով սահմանված տուգանքը սահմանված է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»,- ասաց նա:

Գորգիսյանը նշեց, որ նախկին կարգավորմամբ այս ժամանակահատվածը սահմանված էր մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը: «27 տարին լրացած քաղաքացիների համար նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել մինչև այս թվականի մարտի 1-ը: Հանձնաժողովում առաջարկ եղավ ավելի երկարաձգել ժամկետը, բայց քանի որ ավանդաբար նախագիծն ունեցել է համաներման տրամաբանություն, հետևաբար, պայմանավորվեցինք փոխել մարտի մեկով: Հանձնաժողովն իր դրական եզրակացությունն է տվել նախագծին: Կոչ եմ անում դրական քվեարկել և ընդունել նախագիծը՝ թույլ տալով մեր քաղաքացիներին, ովքեր սպասում են այս նախագծի ընդունմանը, վերադառնալ հայրենիք»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հետաքրքրվեց` արդյոք սա կարող է նշանակել, որ հնարավոր է նորից այսպիսի նախագիծ մտնի Ազգային ժողով, թե կա համապարփակ լուծում:

Գորգիսյանը նշեց, որ միանշանակ պահանջվում է համապարփակ լուծում, որովհետև 2009 թվականից այս ժամկետն անընդհատ հետաձգվում է:

«Նախորդ կառավարությունը ժամկետ էր սահմանվել, որ մինչև 2019 թվականի դեկտեմբերի մեկով ավարտվում է ժամկետի երկարաձգումը: Կարծում եմ` հիմա կառավարությունը նոր մոտեցում կցուցաբերի: Ես ինքս ունեմ տարբեր մոտեցումներ այս հարցի շուրջ, որը պատրաստվում եմ դնել շրջանառության մեջ՝ քննարկելով համապատասխան նախարարության հետ: Հիմա քննարկում ենք ժամանակավոր լուծումը»,- ասաց նա:

Հարակից զեկուցող, պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը համարում են նպատակահարմար և հիմնավոր, քանի որ այն հնարավորություն կտա մեր շատ հայրենակիցների ազատվել քրեական պատասխանատվությունից և վերադառնալ ՀՀ:

«Այս պահի դրությամբ ունենք 10 հազարից ավելի հետախուզման մեջ գտնվող հայեր՝ պարտադիր զինծառայությունից խուսափելու փաստով, և նրանցից 3200-ը 27-ից 32 տարեկան հասակում են: 16-17 թվականի կարճ վիճակագրություն ունենք, որ 625 մարդ է վերադարձել հայրենիք` կատարելով 795 մլն դրամի չափով վճարում»,- ասաց նա և հավելեց, որ պետք է հարցի համար ամբողջական լուծում տրվի:

Հարակից զեկույցով հանդես եկավ նաև Կառավարության ներկայացուցիչ, Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ով նշեց, որ Կառավարությունը դրական է համարում նախագիծը մեկ պարզաբանմամբ, որ սա դիտարկվի որպես ժամանակավոր լուծում: «Հարցի համար պետք է մտածվի ավելի համապարփակ և ինստիտուցիոնալ լուծում: Բոլոր այն հարցերը, որ հիմա բարձրացվում են, խոսում են այն մասին, որ ունենք խնդիր ինստիտուցիոնալ լուծման համար, հետևաբար առաջարկում ենք կողմ քվեարկել ժամանակավոր լուծման համար և արդեն աշխատել ավելի ինստիտուցիոնալ լուծման համար»,- ասաց նա:

Նախագիծն ընդունվեց 101 կողմ ձայնով:


Ամալյա Առաքելյան

tert.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11