Մի խումբ քաջարանցիներ զգուշացնում են՝ Զարուհի Տոնապետյանը կոմբինատում, նաեւ Քաջարան ու Կապան քաղաքներում ստեղծել է «գործ տվողների» ցանց

03.05.2018 11:05
2619

Հայաստանի բոլոր ծագերում ծավալված քաղաքացիական շարժումը յուրօրինակ ընթացք ունի հանքագործների քաղաք Քաջարանում:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ներխուժած հրոսակներն՝ իրենց տեղացի աջակիցների օժանդակությամբ, վերջին օրերին համացանցային աննախադեպ գրոհ են սկսել Լիլիկ Մարգարյանի դեմ, ով համարձակվել էր այնտեղ ապրիլի 25-ին նախաձեռնել ցույց եւ հանրահավաք:

Ուշագրավ դաս էր տվել Լիլիկ Մարգարյանը Քաջարանի ցեցերին, ովքեր գործիք են դարձել հայտնի ավազակախմբի ձեռքում. «Մենք թույլ չենք տա, որ Քաջարանում շուն Ֆրանգյուլը հաջորդներ ունենա: Դա հատկապես վերաբերում է կլանի սպասավորներին: Հիշեցեք, նմանների գերեզմանին երբեւէ թքելու են մեր հաջորդ սերունդները, ինչպես դարեր շարունակ մեր նախնիներն են թքել Ֆրանգյուլի գերեզմանին»:

Ահա այդ ամենի համար էլ Լիլիկ Մարգարյանի դեմ համացանցի կեղծ օգտատերեր են ոտքի ելել՝ ամենավերջին հայհոյանքներով, ինչը դատապարտում են ոչ միայն քաջարանցիները:

Քաջարանցիները կոչ են անում նաեւ կլանի սպասավորներին ու հատկապես սալյարկա գողացողների հանցախմբին. «Ստրուկներ, ի՞նչ տղամարդ եք, որ ահաբեկվել եք Լիլիկի մեկ-երկու նախադասությունից եւ հայհոյանքների արշավ սկսել»:

Չնայած Հայաստանը նոր ժամանակներ է թեւակոխել, սակայն Քաջարանը, ինչպես նշում են խմբագրություն դիմած քաղաքացիները, դեռեւս ապրում է հին օրերի բարքերով:

Ամենուր վխտում են Զարուհի Տոնապետյանի գործակալները:

Դիմումի հեղինակները նաեւ զգուշացնում են, որ գործակալների լայն ցանց է ստեղծվել Կապան քաղաքում: Նրա նախաձեռնությամբ կամ նրա գիտությամբ վերջին շրջանում աշխատանքի ընդունվածների զգալի մասն օգտագործվում է հենց այդ նպատակով՝ ավազակախմբին մերժողների վերաբերյալ արատավորող նյութեր հավաքելով:

Զարուհու գործակալները, ըստ նրանց, զինված են գաղտնի ձայնագրություններ եւ տեսանկարահանումներ կատարող արդիական սարքավորումներով:

Խմբագրության կողմից

Շատ ափսոս, որ հանքագործների փառքի քաղաքում նման մթնոլորտ է ստեղծվել:

Եվ, այդուհանդերձ, հիշեցնում ենք վերոգրյալ խնդիրներով մտահոգ մեր համաքաղաքացիներին՝ Զարուհի Տոնապետյանի գործակալները ոչինչ են եւ զրո արժեք ունեն, ինչպես եւ ինքը:

Իրավական զրո արժեք ունեն նրանց գաղտնի ձայնագրությունները, տեսանյութերը. դա արդեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է հիշեցնում:

Գաղութարարներին մերժելու համար Հայաստանում համազգային շարժման դրոշ է բարձրացվել…

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34