28 տարի առաջ այս օրը ազատագրվեց Ակնան

23.07.2021 10:37
1183

Ակնայի ազատագրման ռազմագործողությունը 1993 թվականի հուլիսին տեղի ունեցած մարտական գործողություններից առավել նշանակալի և բեկումնային ռազմական գործողությունն էր։

Դեռևս 1991թ. փետրվարի 23-ին առանց որևէ դիմադրության ադրբեջանցիները գրավել էին Աղդամում տեղակայված խորհրդային զինված ուժերի 4-րդ բանակի ռազմապահեստները։ Արդյունքում արդբեջանցիների ձեռքն անցան 728 վագոն հրետանային արկեր, 245 վագոն ռեակտիվ արկեր և 131 վագոն հրազենային զինամթերք: Ձեռքբերած միջոցներով հակառակորդը պարբերաբար հրետակոծում էր հայկական բնակավայրերը։

Շուշիի ազատագրումից հետո 1993թ. կարևորգույն ռազմավարական քայլը Ակնայի ռազմական հենակետերի ոչնչացումն ու Ակնայի ազատագրումն էր իր հարակից բնակավայրերով:

1993 թվականի հուլիսի 4-ին հայկական ուժերն սկսեցին Ակնայի ազատագրման գործողությունը, իսկ հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան Ակնա՝ հայկական պատմական այդ հողակտորը, որտեղ 2000 տարի առաջ հայոց թագավոր Տիգրան Մեծը կառուցել է Տիգրանակերտ քաղաքը։

Ակնայի ռազմական գործողության նախապատրաստման և իրականացման գործում մեծ է եղել Ասկերանի, Մարտունու և Կենտրոնական ՊՇ-ների անձնակազմի, կենտրոնական ենթակայության հրետանավորների՝ 152 մմ-անոց առանձին հրետանային գումարտակի և 82 մմ-անոց առանձին ականանետային գումարտակի, Կենտրոնական ՊՇ-ի ականանետային 122 մմ-անոց մարտկոցի, Ասկերանի և Մարտունու ՊՇ-ի հրետանավորների դերը։

Ակնայի ռազմական գործողության արդյունքում վերացվել է Ստեփանակերտի, Ասկերանի և շրջակա գյուղերի վրա հեռահար հրանոթներից և հրետանային այլ միջոցներից հրետակոծությունների վտանգը։ Հակառակորդին հասցվել է ռազմական և բարոյահոգեբանական հարված։ Ռազմական հենակետի վնասազերծումով կաթվածահար է եղել Արցախի Հանրապետության արևելյան և հարավային սահմանների երկայնքով ադրբեջանական կենտրոնացված խմբավորումների գործողությունը և թիկունքային ապահովումը։ Ադրբեջանի ղեկավարությունը կրակի դադարեցման խնդրանքով հուլիսի 23-ին դիմել է Արցախի Հանրապետության իշխանություններին։ Արդյունքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 25-ին ժամը 12։00-ից մինչև հուլիսի 28-ը դադարեցնել կրակը։ 1993 թվականի հուլիսի 28-ին Մարտակերտի և Միրբաշիրի սահմանագլխին հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները և պայմանավորվել 7 օրով երկարաձգել հրադադարը, փոխանակել պատանդներին ու գերիներին։ Սակայն հաջորդ օրը ադրբեջանը հրաժարվել է իր ստանձնած պարտավորություններից։ Կրակը դադարեցվել է միայն 1994 թվականի կնքված զինադադարից հետո և հիմնականում պահպանվում է մինչ 2020թ. սեպտեմբերի 27-ը։

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11