Հայկական Կերեն գյուղի վերջին օրը

21.01.2021 11:00
2079

2020 թ. հոկտեմբերի 18-ին Կապանին սահմանակից`  Արցախի Հանրապետության Կերեն գյուղը  տարհանելու հրաման եկավ  Քաշաթաղի շրջվարչակազմից: 
Անհրաժեշտ փաստաթղթերն էի հավաքում, երբ գյուղի առաջին բնակչի, գյուղը հիմնողի ու անվանակոչողի կինը եկավ ու շեմքից ձայնեց.

-Արի, թե կռնաս, Թումասյան հելե Դիտակետ նստե, վար չի գա:

Օդում երկու անօդաչու կար, շտապողականություն ու վախ, բայց  չէի կարող Թումասյանին վերահաս վտանգի առաջ թողնել,  բարձրացա Դիտակետ (գյուղի բարձր կետերից մեկի անունն էր): Թումասյանը միայնակ ծխում էր.

-Էկա՜ր, - ծոր տվեց, - նստի, մի վախեցի՝ թուրքն ըստե չի հասնի, օր հասավ ստե, ըշտը Հայաստան էլ կհասնի, դու չիդես 92 թվին էս տարածքներից թուրքը կրակի տակ է պահել Կապանից, Քաջարանից, Մեղրիից, Իրանից Հայաստանի մյուս քաղաքներ գնացող մեքենաները: Էն ժամանակ Պաշտպանության նախարարը Վազգենն էր, հրամայել է՝ ցանկացած  գնով ազատագրել էս տարածքները: Սիսիանի գունդն ու Կապանի վաշտը, համատեղ գրոհով, մի երկու օրում ազատագրել են 11 գյուղ, լեգենդար տղերք են զոհվել՝ Գրիգորյան Արշակը, Միկրոբը… Դուք  կռնաք էթաք, ես չեմ գա, իմ տունն ամենաերեւացողն է, կտեսնիս՝ հմիգ էլ ծուխ կելնի, օր թուրքն աղբրին էլ հասնի, ես իմ տան կրակը չեմ մարի:

Հասկացա, որ համոզելն իզուր է, այս մարդը երկրաշարժ է տեսել՝ գյումրեցի է, իր տունն է կառուցել ու երկրորդ անգամ անտուն դառնալ չի ուզում, հրաժեշտ տվեցի:

Նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո վերադարձա Կերեն, ցուրտ էր, մառախլապատ, թուրքը Կերեն չէր մտել, բայց  գյուղը դատարկ էր, շուրջը խրամատներ էին փորված, միայն Թումասյանի տան ծխնելույզից էր ծուխ դուրս գալիս, կինը բակում բաժակներ էր լվանում, Թումասյանը ծխում էր, գլուխը բարձրացրեց.

- Բարով ես եկել, տեսար, օր թուրքը Կերեն չմտավ, հայտարարությունը լսար չէ՝ զորքերը կանգ են առնում իրենց գտնվելու վայրերում:

- Բայց վարչապետն ասաց, որ պետք է վերադառնանք ԽՍՀՄ սահմաններին, այս տարածքներն իրենցն է եղել:

- Ի՞նչ սահման, ինչ ԽՍՀՄ, ի՞նչ իրանց հող, էն ժայռին Գրհամի բերդն է, 2011-2013 թթ. Կերենի տարածքը, ԵՊՀ Հնագիտության ամբիոնի վարիչ Արտակ Գնունու ղեկավարությամբ պեղվեց,  բացված դամբանադաշտը հայկական է, Քրիստոսից առաջ այստեղ հայեր են ապրել, Լենինից հետո՝ թուրքեր, հիմա դու ըսա՝ սա ո՞ւմ հողն է, ըսել եմ, էլի կըսեմ՝ իմ տան ծուխը չի մարելու:

Դեկտեմբերի 17-ին մի քանի ժամ տրվեց  Կերեն համայնքը՝ Կերեն, Գրհամ, Սպիտակաշեն գյուղերն Ադրբեջանին հանձնելու համար:

Թումասյանի տան ծուխն, այս անգամ՝ ուղիղ իմաստով, չմարեց՝  դուրս գալուց առաջ փոքր որդին կրակի տվեց տունն ու շուրջ երեք տասնամյակ քրտինքով վաստակած ունեցվածքը…

Տիգրանուհի Բադալյան 

(Նկարները համացանցում տարածված տեսանյութից՝ դեկտեմբերի 17-ին Կերեն գյուղի դպրոցն այրելիս)

Արխիվ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40