3-ամյա Տիգրանին խեղդամահ է արել հայրը

03.11.2025 12:56
509

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովին խեղդամահ անելու ճանապարհով սպանել է հայրը. լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը։

«Նախնական տվյալներով՝ ունենք սպանություն։ Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս պահի դրությամբ այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։ Այս վարկածն, ի թիվս այլ վարկածների, առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում։ Եղբայրն, ով ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերական ռեակցիաներ էր տալիս։ Համապատասխան մասնագետ էինք ներգրավել՝ հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի համար, որպեսզի փոքրիկից կարողանային տեղեկատվություն ստանալ։

Այս պահի դրությամբ, շատ նախնական տվյալներով, երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Երեխեյի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է դեպքը վրա հասել»,-ասաց նախարարը։

Սարգսյանը նշեց, որ, ըստ հոր նախնական ցուցմունքի, նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել․

«Հաշվի առնելով հարցի զգայունությունը, այլ տվյալներ հաղորդել չեմ կարող, բայց արդեն նշանակվել են որոշ փորձաքննություններ, այդ թվում՝ առողջական վիճակի մասով։ Թեման կոմունիկացվել է նաև տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որպեսզի ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն և ընթացք տրվի»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40