3 օր է՝ ոչ մի գրամ ցեմենտ չի վաճառվել. ինչու էր Սերժ Սարգսյանը ստոպ տվել այդ նախաձեռնությունը

17.04.2019 10:46
1129

«Ցեմենտի գնի խնդիրը միշտ էլ եղել է. դրսի արտադրանքն ավելի էժան է եղել, քան տեղականը` օբյեկտիվ պատճառներով։ Եթե հիշում եք` Տիգրան Սարգսյանի կառավարությունը նույնպես բարձրացրեց դրսից էժան կլինկերի (ցեմենտի հումքի) ներմուծման հարցը, սակայն Սերժ Սարգսյանը ստոպ տվեց այդ նախաձեռնությանը, որովհետև տեղական արտադրողը տուժում էր։

Անգամ այն ժամանակ, երբ ահավոր լարվել էին Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, երբ կրկին օրակարգում էր հայտնվել հարցը, Սերժ Սարգսյանն էլի չգնաց այդ քայլին։

Հիմա, ոնց տեսնում եք, փոխանակ խթանեն տեղական արտադրանքը, նախագիծ են ընդունում, որը տեղական արտադրողին կդնի անհավասար պայմանների մեջ. մենք էլ, ստիպված, կփակենք գործարանը, որն առանց այդ էլ շահույթով չէր աշխատում»,- մեզ հետ զրույցում ասաց «Մուլտի գրուպ» կոնցեռնի պատասխանատուներից մեկը:

Ի՞նչ եք մտադիր անել։ «Եթե կլինկերի ներմուծումը տուրքի տակ չի հայտնվի, մենք ևս կլինկեր կբերենք, կաշխատի միայն աղացման արտադրամասը»: Քանի՞ աշխատող կա այնտեղ։ «Մոտ 120 հոգի»: Բա էն 1080 աշխատողների հարցն ինչպե՞ս է լուծվելու։

«Օրենքի սահմաններում. ծանուցագրերն արդեն տվել ենք»: Բողոքի ակցիաների արդյունքում տուժե՞լ եք։

«Ահավոր. 3 օր է՝ ոչ մի գրամ ցեմենտ չի վաճառվել, մեքենաներն առ այս պահը գործարանի դռանը դատարկ կանգնած են»:

Հնարավո՞ր է շինարարությունը կանգ առնի հանրապետությունում` մինչև օրենքն ընդունվի, ստորագրվի, կյանքի կոչվի։ «Իհարկե, հնարավոր է»: Իսկ քաղաքական ֆակտոր այս ամենում չկա՞։ «Չէ, մեր պատգամավորներին չենք դիմել այդ հարցով, չկա»»:

hraparak.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21