3.073 ուսուցչի եւ 865 աշակերտի տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն

23.12.2019 21:21
1761

Հեռու դպրոցն ու դժվար ճանապարհն այլեւս անհաղթահարելի խոչընդոտ չեն լինելու շուրջ 865 աշակերտների եւ 3.073 ուսուցիչների համար։

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Ըստ այդմ՝ ծրագրից օգտվող դպրոցների, աշակերտների եւ ուսուցիչների թիվը կմեծանա։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից։

Ծրագրով նախատեսվում է փոխհատուցում ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին եւ աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են գնում: 

Ծրագրում 2020 թ.-ի հունվարի 1-ից ընդգրկվող դպրոցների թիվը կարելի է ասել քառապատկվել է՝ 196-ից դառնալով 758։ Ըստ այդմ՝ ուսուցիչների թիվը 1.166-ից դարձել է 3.073, իսկ աշակերտների թիվը հասել է մինչեւ 865-ի։

Ինչպես հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից, գործընթացի իրականացման համար նախատեսված միջոցների աճը կապված չէ նոր դպրոցների կամ դասարանների թվի կրճատման հետ։ Ֆինանսական միջոցները նախատեսվել են «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով, ըստ որի՝ հանրակրթական դպրոցների մանկավարժների եւ սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման նպատակով 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու։ Գալիք տարվա համար նախատեսված է 276 մլն դրամ 2019 թվականի 79 մլն դրամի փոխարեն՝ ընդգրկելով բոլոր մարզերը։ Նախկինում ընդգրկված էր միայն 7 մարզ։

Հավելենք նաեւ, որ ծրագրով փոխհատուցումը տրամադրվում է այն մանկավարժներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրի դպրոցի ուսուցիչ են՝ 0.5-ից ավելի հաստիքային դրույքով։ Այդ ուսուցիչները չպետք է ընդգրկված լինեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող «Փոխհատուցում Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժներին» եւ նման այլ ծրագրերում։ Նախարարությունը նշել է նաեւ բնակության վայրից դպրոցի հեռավորությունը․ այն պետք է լինի ավելի, քան 5 կմ-ը։

Դպրոցահասակ երեխաների դեպքում՝ եւս. ծրագրից կարող են օգտվել այն աշակերտները, որոնք իրենց բնակավայրում հանրակրթական դպրոցի տվյալ մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված՝ ուսումն ստանում են այլ վայրում։ Այս դեպքում եւս հեռավորության չափը նույնն է։

Անի Ավագյան

armtimes.com

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել

30.10.2026 16:23

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36

Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

30.10.2026 11:10

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար

30.10.2026 11:04