350 ընտանիք բնակապահովության պետական աջակցության ծրագրի շահառու է սահմանամերձ գյուղական բնակավայրերում

24.01.2024 17:16
821

Շարունակվում է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագիրը: Ինչպես տեղեկանցում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, այս պահի դրությամբ ծրագրի շահառու է 350 ընտանիք, որից 180-ն արդեն վարկավորվել են։

Միջոցառման շրջանակում քաղաքացիները հնարավորություն ունեն հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ հիմնական պայմաններին.

ամուսինները պետք է գրանցված ամուսնություն ունենան Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում,

 ամուսիններից առնվազն մեկը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Միջոցառման շրջանակում տարիքային սահմանափակում նախատեսված չէ, երեխա ունենալու հանգամանքը ևս պարտադիր պայման չէ։ 

Այսպիսով, քաղաքացիները կարող են միջոցառման շահառու դառնալ, եթե ունեն՝

սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրում,

շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն,

նախագիծ/նախահաշիվ։

Ծրագրից օգտվելու համար առաջին քայլով անհրաժեշտ է դիմել գործընկեր բանկ՝

Կոնվերս Բանկ,

Էվոկաբանկ,

ԱԿԲԱ բանկ,

Ամերիա բանկ։

Սահմանամերձ գյուղական բնակավայրերի ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի 1444-Ն որոշման N 1 հավելվածով։ 

Ցանկը՝  ստորև․

ՀՀ Արարատի մարզի գյուղեր՝  Երասխ, Պարույր Սևակ, Տիգրանաշեն,

ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղեր՝ Վահան, Ներքին Շորժա, Վերին Շորժա,  Սոթք,  Ազատ, Կութ, Նորաբակ,

ՀՀ Վայոց ձորի մարզի գյուղեր՝ Արենի, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի,

ՀՀ Տավուշի մարզի գյուղեր՝ Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Մովսես, Ներքին կարմիր աղբյուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վերին կարմիր աղբյուր, Ազատամուտ, Այգեհովիտ, Կայան, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Կողբ, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն,

ՀՀ Սյունիքի մարզի գյուղեր՝ Ագարակ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղվարդ, Խդրանց, Կաղնուտ, Ներքին Հանդ, Շիկահող, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Վարդավանք, Ուժանիս, Ճակատեն, Ծավ, Բարգուշատ, Խորձոր, Խնձորեսկ, Քարահունջ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Աղբուլաղ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Բարձրավան, Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն, Խոտ, Նռնաձոր:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01