36 ժամ ջուր չի լինի Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում

20.06.2022 14:23
4787

‼️Ուշադրություն.

????‍????«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխուրթուրյան-Գորիս» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 21-ին ժամը 08.00-ից մինչև հունիսի 22-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի.

????Գորիս քաղաքի,

????Հարժիս,

????Հալիձոր,

????Շինուհայր,

????Խոտ,

????Քարահունջ,

????Հարթաշեն,

????Ն.Խնձորեսկ,

????Արավուս,

????Տեղ,

????Կոռնիձոր,

????Քարաշեն,

????Սպանդարյան,

????Հացավան,

????Աշոտավան,

????Իշխանասար գյուղերի,

????«Տաթևեր» ճոպանուղու,

????նշված բնակավայրերին հարակից զինմասերի,

????Շաքե վարչական տարածքի քարի արտադրամասի,

????«Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ», «Հացատուն» ռեստորանային համալիրների,

????Մաքսատան,

????«Սիսիան» ՇԻԿ-ի ջրամատակարարումը:

????Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

????Ջրանջատման պատճառը «Մուխուրթուրյան-Գորիս» խոշոր՝ 500 մմ-ոց մայրուղային ջրատարի վրա հայտնաբերված 12 վթարների վերացումն է, որը պատճառ է հանդիսանում վայրկյանում 30 լիտր ջրի կորստի:

⚒«Վեոլիա Ջուր» ընկերության «Սիսիան» շահագործման տեղամասը սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար արդեն իսկ սկսել է վթարավերացման աշխատանքների նախապատրաստական փուլը:

????Հարգելի՛ սպառող.

Ջրանջատումների մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3tCbkHa

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22