50141 աշխատատեղ ստեղծվել է, բայց 76741 աշխատատեղ էլ՝ փակվե՞լ. Հրանտ Բագրատյան

30.04.2019 20:39
1157

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է աշխատատեղերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։

«Վերջերս Բրյուսելում լրատվամիջոցներով ու լայվով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ի հունվարին՝ 2018-ի հունվարի համեմատ 50141 աշխատատեղ է ստեղծվել։ Էկոնոմիկայի նախարարը շտապեց ճշտելու՝ այդ թվից 38-40000-ը ստվերից բացահայտված աշխատատեղերն են։ Փաշինյանը 2-րդ անգամ խոսեց, այս անգամ նշելով, որ կարևոր չէ, դրանք ստեղծվել են, թե ստվերից են դուրս բերվել։ Կարևորը թիվն է։

Հիմա նայենք, դա իրոք այդպե՞ս է։ Նախ, և Փաշինյանին, և էկոնոմիկայի նախարարին պետք է զգուշացնել, որ օրենք եք խախտում։ Ի՞նչ է նշանակում հանձնարարել եմ բացվածքը տան (Փաշինյանի խոսքերն են)։ ԱՎԾ մասով դուք հանձնարարություն տալու իրավունք չունեք։ Դա անկախ մարմին է։

Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում ստվերից դուրս եք բերել։ Զբաղվածության թվի հրապարակումը ԱՎԾ օրենքով սահմանված պարտականությունն է։ ԱՎԾ-ն այդ թիվը հաշվելիս օգտվում է հարցումներից։ Ընդհանուրի մեջ ԱՎԾ-ն չի ճշտում՝ ստվերում է հաշվառվող աշխատատեղը, թե՝ ոչ։ Ի դեպ, ՀՆԱ թիվն էլ իր մեջ ներառնում է ստվերը։ Պիտի խնդրեի, որ վարչապետն ու նախարարը հետայսու ասեին բացառապես այնպիսի թվեր, որոնք արդեն պաշտոնապես հրապարակվել են ԱՎԾ կողմից։ Դա նույնն է, ինչպես որ չի կարելի կանխորոշել դատարանների որոշումները։

Հիմա՝ ըստ էության։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2017-2018թթ զբաղվածների թվերն են՝ 2017-ի առաջին եռամսյակ՝ 875.9 հազ. մարդ, 2-րդ եռամսյակ՝ 938.8 հազ. մարդ, 3-րդ՝ 903.3 հազ. մարդ, 4-րդ՝ 896.7։ 2018թ. համապատասխանաբար՝ 915.7; 936.6; 930.8 և 870.1 հազ. մարդ (https://www.armstat.am/file/article/sv_02_19a_141.pdf - շտապեք ստուգել այս թվերը, քանզի մի քանի ժամում ԱՎԾ-ն կարող է դրանք փոխել)։

Այսպիսով, 2019-ի հունվարի 1-ի դրությամբ ԺՏ-թյան մեջ զբաղվածների թիվը 2018-ի համեմատ (իսկ ավելի ճիշտ կլինի ասել 2018-ի 4-րդ եռամսյակը 2017-ի 4-րդի նկատմամբ) պակասել է 26600 մարդով (ընդ որում 2018-ի առաջին եռամսյ ակում 2017-ի համեմատ ավելացել էր 40 հազ. մարդով)։ Միգուցե այդ 50141-ը եղել է 2019-ի հունվարին։ Չէ՞ որ Փաշինյանը չի ասում՝ հունվարի 1-ին, թե՝ 31-ին։ Ասել կուզի՝ 30 օրում զբաղվածների թիվն ավելացել է 50141 + 26600 = 76741 մարդո՞վ։ Ի՞նչ ասեմ, վարչապետն ավելի լավ կիմանա՝ գուցե 30 օրում Հայաստան 77 հազ հնդիկ է եկել ու ափալ թափալ աշխատանքի անցել։ Բայց ԱՎԾ-ն զբաղվածների թվերը հրապարակում է եռամսյակը մեկ։ Ուրեմն... Մի վարիանտ էլ կա. բացվել կամ «հայտնաբերվել» է 50141 աշխատատեղ, բայց փակվել է 76741 աշխատատեղ։

p.s. Կարծում եմ՝ վարչապետի կողմից նման անհիմն թվեր ասելը շփոթմունքի կամ չիմանալու արդյունք է։ Չեմ ուզում հավատալ, որ նա կեղծում է։ Մնացածը թող ինքը քննի, պարզի ու պատժի։ Բայց կա մեկ ուրիշ պարադոքս։ Եթե վարչապետը իրավացի լիներ (բարեբախտաբար, այդպես չէ), ապա աշխատատեղերի աճը (6%) 2018-ին կգերազանցեր մակրոտնտեսական թվերի աճը։ Իսկ դա նշանակում է՝ անարդյունավետ և ժամանակավոր աշխատատեղեր, արտադրողականության անկում, ռեզիդենտ աշխատուժի շարունակական արտագաղթ և այլն։ Փառք աստծո, որ այդպես չէ»,– գրել է Բագրատյանը։

news.am

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57