Էդուարդ Աղաջանյանի պահվածքն օրինակ է, թե ինչպես չպետք է իրեն դրսևորի իշխանության ներկայացուցիչը. ՄԻՊ

24.06.2021 11:16
1158

Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելն ու դա քվեարկության արդյունքների հետ կապելը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր դիրքորոշումները այս առիթով:

«Խորհրդարանական ընտրությունների 2021թ. հունիսի 21-ի քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ:

Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է՝ «գյուղաբնակներ ու քաղաքաբնակներ», «գրագետներ և անգրագետներ», «հետամնացներ և զարգացածներ», որը կապվում է քվեարկության արդյունքների հետ: Այս արատավոր դիսկուրսի հիմքում են «նախկին ու նոր», «սև ու սպիտակ», «ժեխ», «զոմբի», «ծախված», «դավաճան» և այլ արտահայտություններով մարդկանց վիրավորելու դատապարտելի թեզերը:

Առավել կոնկրետ՝ ընդդիմության առանձին շրջանակներ, նրանց աջակիցները նշում են, թե իրենց օգտին քվեարկել են քաղաքաբնակները, ինտելեկտուալներն ու կրթվածները:

Իշխանության առանձին ներկայացուցիչներն ու համակիրները ընդդիմությանն ու նրանց աջակիցներին հակադարձում են վիրավորական արտահայտություններով ու հետո տեղի է ունենում հակառակը:

Արդյունքում՝ ողջ հասարակությունն է հայտնվում վիրավորանքի, հայհոյանքի ու հակադարձումների պատճառով լարվածության փակ շղթայի մեջ:

Վիճակն ավելին են բորբոքում իշխանության ու ընդդիմության շրջանակների աջակցող, նրանց համակարգմամբ կամ ուղղորդմամբ գործող կեղծ էջերի ֆեյքային հարձակումները, որոնք ոչ միայն չեն դադարել, այլ առանձին հարցերով ավելին են ագրեսիվացել:

Ողջունելի և կարևոր էր հայհոյախոսությանը վերջ դնելու, թշնամանքը դադարեցնելու ՀՀ վարչապետի կոչը հունիսի 21-ի հավաքի ժամանակ ու հատկապես այն, որ այդ կոչն ուղղված էր նաև սեփական քաղաքական համախոհներին ու կողմնակիցներին:

Ակնկալվում է, որ այս կոչին պետք է առաջին հերթին հետևեին հենց իշխանության ներկայացուցիչներն ու հատկապես այն անձինք, ովքեր զբաղեցրել կամ զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ, առավել ևս ունեն հանրային ճանաչում ու հասարակությունում ընկալվում են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ցավոք, նրանցից որոշներն իրենց դատապարտելի պահվածքով հակառակն են ցույց տալիս:

Այդպիսի պահվածք է ցուցաբերում ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով պաշտոնապես ներկայացված է՝ որպես ձևավորվելիք նոր գումարման ԱԺ-ում կառավարող խմբակցության անդամ: Այդ պահվածքն օրինակ է, թե ինչպես չպետք է իրեն դրսևորի իշխանության, առավել ևս բարձրաստիճան ներկայացուցիչը:

Նա, մասնավորապես, անտեսելով ՀՀ վարչապետի կոչը, արել է հասարակությանը կամ առնվազն նրա մի մասին ուղղված բացահայտ վիրավորական ձևակերպումներով գրառում՝ օգտագործելով «ինտելեկտուալ ապուշներ», «հայ ժողովուրդը ծնկի է բերել», «միշտ է ծնկի բերելու» արտահայտություններով դատապարտելի բառապաշար:

Այս ակնհայտ սադրիչ գրառումն առաջացրել է վիրավորանք ու հայհոյանք պարունակող նոր «քննարկումներ» ինչպես իր, այնպես էլ այլ հրապարակումների ներքո: Այն լայն տարածում է ստացել համացանցում ու նաև դարձել լրատվամիջոցների վերլուծության առարկա ու դրանով ավելի նպաստել անհանդուրժողականության աճին:

Ընդ որում, նշված անձի գրառումն ու մեկնաբանությունները վկայում են հասարակության կամ առնվազն մի մասի նկատմամբ նրա հեգնական մոտեցման, սեփական թվացյալ առավելությունները հասարակությանը հակադրելու և պառակտումը խորացնելու անպատասխանատու թողտվության մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին, հոգևորականներին կոչ է անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ դրան նպաստող բառապաշարից: Պետք է հաշվի առնել անգամ բառերի կամ արտահայտությունների փոխաբերական իմաստներն ու ընկալման հնարավորությունները հասարակությունում: Պետք է բացառվեն բոլոր տեսակի ֆեյքային բանակների հարձակումները:

Կարևոր է լրագրողների ու լրատվամիջոցների դերը, որոնք պետք է առավել ուշադիր լինեն իրենց կողմից տարածվող տեղեկությունների բնույթի և նյութերի վերնագրերի նկատմամբ:

Իսկ պետական կարգավիճակ ունեցող կամ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են նկատի ունենալ, որ իրենք, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, արձակուրդում լինելուց կամ չլինելուց, չեն դադարում պաշտոնյա լինելուց և սահմանափակված են իրենց իրավական կարգավիճակի սահմաններով, որից շեղումներն օրենքի խախտումներ են:

Մարդուն չի կարելի ենթարկել խտրականության քաղաքական հայացքների համար:

Ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա, իսկ ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը»:

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

18.09.2026 20:41

Անընդունելի է իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները․ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

18.09.2026 18:52

Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

18.09.2026 16:29

«ԱՄՆ-ն պետք է պահանջի բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումը»․ Լաուրա Ֆրիդման

18.09.2026 16:20

«Հայաստանը պատրաստ չէ ԵՄ-ին լիարժեք ինտեգրմանը»․ Բունդեսթագի պատգամավոր

18.09.2026 16:17

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն

18.09.2026 14:44

Բենզինի շուկան դառնում է անվտանգության հարց

18.09.2026 13:36

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18.09.2026 12:32

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄՐՑԱՇԱՐ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ

18.09.2026 12:11

ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի նախագահին և ԱԳ նախարարին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

18.09.2026 12:00

Հնչեց Չայկովսկու անմահ ստեղծագործությունը

18.09.2026 11:41

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 3-րդ տուրում հայտնի են

18.09.2026 11:17