Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6 տարեկան երեխային ապտակելու դեպքով 55-ամյա կնոջ պաշտոնավարումը կասեցվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, համաձայն որի՝ դասապատրաստում իրականացնող 55-ամյա կինը ապտակում է 6-ամյա երեխային։