Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացնում է ստուգում Արաքսիա Սվաջյանի ներկայացրած տվյալների վերաբերյալ

07.04.2026 20:49
493

Yerkir.am-ն ուսումնասիրել է ԿԳՍՄ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը և նկատել է անհամապատասխանություններ:

Yerkir.am-ը հարցում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հետևյալ բովանդակությամբ՝

1. . Ա. Սվաջյանը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, սակայն այդ տեղեկատվությունը բացակայում է հայտարարագրերի «Հայտարարատուի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում, 

2. նախարարի տեղեկալ Ա. Սվաջյանը իր հիմնական գործունեությունից բացի կարող է զբաղվել գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքով: Ա. Սվաջյանը, լինելով մանկավարժական համալսարանի խորհրդի անդամ, հիմնադրամից կարող էր ստանալ փոխհատուցում միայն այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ /Հիմնադրամների մասին ՀՀ օրենք, հոդված 22/ : Ա. Սվաջյանը 2023թ. մանկավարժական համալսարանից ստացել է աշխատանքի վարձատրություն՝ 982084 դրամ, իսկ 2024թ.՝ 2024545 դրամ: 

3. Ա. Սվաջյանը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՊՈԱԿ-ից 2023 թ. ստացել է 710238 դրամ աշխատանքի վարձատրություն և 192022 դրամ այլ վարձատրություն: 

4. Ա. Սվաջյանը Արև երեխայի զարգացման հիմնադրամից /ՀՎՀՀ 01279389 / 2023 թ. ստացել է 66000 դրամ աշխատանքի վարձատրություն, իսկ 2024թ.՝ 120000 դրամ: Արև երեխայի զարգացման հիմնադրամը Պետական եկամուտների կոմիտե 2023 և 2024 թվականներին ներկայացրել է զրոյական հաշվետվություն /հաշվետվությունները կցվում են/: 

Այդ հաշվետվությունների համաձայն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Սվաջյանը հանդիսանում այդ հիմնադրամի հիմնադիրն ու կառավարիչը: 

Չնայած նրան, որ հիմնադրամը ՊԵԿ ներկայացրել է զրոյական հաշվետվություններ, իր ֆեյսբուքյան էջից երևում է, որ իրականացրել է գործունեություն: Ընդ որ որում էջում նշված 093 37**** հեռախոսահամարը չճշտված տեղեկությունների համաձայն շահագործվել կամ դեռևս շահագործվում է Ա. Սվաջյանի կողմից: 

Yerkir.am-ը խնդրել է հանձնաժողովին քննության առնել վերոնշյալ հանգամանքերը և տեղեկացնել:

Հանձնաժողովը նշել է, որ հարցման մեջ նշած հանգամանքերի առնչությամբ նախաձեռնվել է առերևույթ անհամապատասխանությունների առնչությամբ ստուգում, որի ընթացքում, ըստ անհրաժեշտության, պետական կամ այլ մարմիններից հարցումներ են կատարվում, ինչպես նաև հայտարարատուից հայցվում և ստացվում են պարզաբանումներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40