Տարեմուտի սառը ցնցուղ՝ մեղրեցիների գլխին

22.12.2023 18:04
2552

Անբացատրելի հանգամանքներում՝ մի քանի տարվա տարբերությամբ, Մեղրի համայնքում փակվել և փակվում են հանրապետական, մարզային ենթակայության հիմնարկներ՝ հարկային տեսչություն, կադաստր... Հերթականը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Մեղրու նստավայրի փակման մասին իրազեկումն է, որը, որպես «Ամանորի նվեր», մատուցվեց բնակչությանն ու դատարանի աշխատակազմին…

Ընդամենը 12 տարի առաջ կառուցված դատարանի տիպային շենքը սկզբնական շրջանում իր գործառնական նշանակությամբ թեթևացրել էր հեռավոր մեր տարածաշրջանում բնակվող՝ իրավական խնդիրների հետ առնչություններ ունեցող մարդկանց հոգսերը:

Որոշ ժամանակ դատավոր չունեցած դատարանում վերջապես դատավորներ նշանակվեցին, բայց նրանք, չգիտես ինչու, գերադասում էին իրենց նստավայրն ավելի շատ դարձնել մարզկենտրոնը, և միայն սակավաթիվ նիստեր հրավիրվեցին Մեղրիում:

Մեկ-երկու տարվա ընթացքում կրճատվեց դատարանի 3-4 հաստիք, մարզկենտրոն տեղափոխվեցին համակարգիչները, գույքը՝ կարծես հող նախապատրաստելով այսօրվա կազմաքանդման համար։

Դատարանի նստավայրը փակվելու դեպքում՝ Կապանի նստավայր ներկայանալիս, մեղրեցի հայցվորները, վկաները, դատավարության մյուս մասնակիցները (տարեց, հիվանդ) պետք է հաղթահարեն 80 կմ ճանապարհային, տրանսպորտային, կեցության անհարմարություններ, ֆինանսական դժվարություններ...

Այնպես որ՝ մի հիմնարկ էլ փակվեց Մեղրիում, մի խոչընդոտ էլ դրվեց մեղրեցիների առջեւ...

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը  նման որոշում կայացրել, ինչո՞ւ հաշվի չեն առել Մեղրիի աշխարհագրական դիրքը, առանձնահատկությունները։

Մի՞թե պարզ չէ՝ Մեղրին այն տարածաշրջանն է, որի նկատմամբ պետական մոտեցումը պետք է լինի տարբերակված, մինչդեռ...

Ժամանակին երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանն ասել է. «Մեղրիի համար միշտ պետք է լինի կանաչ ճանապարհ, պետք է թեթեւացվեն մեղրեցու հոգսերը, որ մարդիկ բնակավայրից չհեռանան, որովհետեւ հեռացողն այլեւս չի վերադառնալու, իսկ այս հողն անգնահատելի է»։

Ասել, գործել ու բոլորից պահանջել է նման մոտեցում։ Իսկ հիմա, երբ հայտնի իրադարձությունների ու անորոշությունների պատճառով Մեղրին առավել կարևորվել է, դարձել ռիսկային, դարձել կռվախնձոր աշխարհի ուժեղների եւ հատկապես թուրքական աշխարհի համար, անհրաժեշտ է նրան ավելի անխոցելի դարձնել, հզորացնել։ Իսկ Մեղրին ամուր ու պաշտպանված կարող է լինել միայն այստեղ բնակվող մարդկանցով:

Մինչդեռ նման որոշումները խաթարում են մեղրեցու հավատը, կորցնում վաղվա օրվա հանդեպ ունեցած հույսը:

Հանրապետության այլ բնակավայրերի դատարաններում աշխատելու առաջարկները, թվում է, կլուծեն Մեղրիի դատարանից ազատվողների հետագա զբաղվածության հարցը, բայց միայն թվում է: Ամենակարևորը՝ հաշվի չի առնվում, որ Մեղրիից հեռանալու են ոչ միայն աշխատանք փնտրող զինապարտ երիտասարդները, այլև նրանց ընտանիքները, երեխաները:

Արդյո՞ք այսպիսի տրամաբանությամբ կամ մոտեցմամբ ամրապնդվելու է Մեղրին:

Հարկ եմ համարում նշել նաեւ, որ դրսում նրանց ստացած 100-150 հազար դրամ աշխատավարձը չի բավականացնելու նույնիսկ Երևանում, Սիսիանում կամ Կապանում բնակարանի վարձը վճարելուն:

Մտահոգաբար հարց է առաջանում՝ արդյո՞ք Մեղրիի նստավայրի 9 հոգու համար տրամադրվող միջոցներն այդքան լրջորեն են ազդում համակարգի եւ պետբյուջեի վրա, որ նրա փակելը դարձել է առաջնային խնդիր։ Կամ մի՞թե Մեղրին այնքան ռիսկային է ու ոչ բարեհարմար, որ մեր հարգարժան դատավորները չեն ուզում աշխատել Մեղրիում։  

Մարդիկ նաեւ այլ ենթադրություններ ունեն՝ իսկ գուցե նախատեսվել է Մեղրիի նորակառույցներից վեհաշուքը՝ դատարանի շենքը, ծառայեցնել մեկ այլ նպատակի կամ  նվիրել որեւէ մեկին...

Ուզում եմ հավատալ, որ համապատասխան  մարմինները լրջորեն կխորհեն որոշման վերանայման ուղղությամբ, մեղրեցիներին չեն պատճառի անհարկի դժվարություններ։

Հակառակ դեպքում մենք հիմնավոր, փաստարկված պարզաբանում ենք պահանջում Մեղրիում իրականացվող վերոնշյալ անհեթեթ քայլերի վերաբերյալ։

 

Սիրուն Սարգսյան

 

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46