600 մարդ անորոշ նստած է Թուրքիայում, չգիտեն՝ ի՞նչ անեն. վրացիները հայ առևտրականներին չեն թողնում հատել սահմանը

22.01.2019 15:26
1232

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիներն իրենց խնդիրները ներկայացնող տեսանյութ են տեղադրել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանք դժգոհում էին՝ ասելով, որ 25 կգ ապրանք ունեն, բայց չեն կարողանում հատել սահմանը:

«Էս ի՞նչ վիճակ է, էս ի՞նչ ձև եք մտածում, ի՞նչ մենաշնորհներ եք սարքում: Գալիս ենք Թուրքիայից, որ գանք Հայաստան՝ վրացին չի էլ հարցնում, թե ի՞նչ ապրանք կա մեքենայում, միանգամից ավտոբուսը հետ են ուղարկում Թուրքիա: Քանի կար՝ 50 կգ էին թույլ տալիս, հիմա էլ սարքեցին 25 կգ, ասեցինք՝ ջհանդամ, թող այդպես լինի, իսկ հիմա վրացին արգելում է, որ գանք Հայաստան»,- ասում էին նրանք:

168.am-ի հետ զրույցում «Նար Տուր» ուղևորային բեռանափոխադրող ընկերության տնօրեն Նարեկ Հայրապետյանը հայտնեց, որ թվով 4 ավտոբուսների հարցը լուծվել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի շնորհիվ:

«Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը շատ օգնեց մեզ, շատ տեղեր զանգեց, անչափ շնորհակալ ենք: Պարզապես նրան ուշ ենք դիմել, երեք օր էր՝ մաքսատանն էինք մնացել: Իսկ խնդիրն այն էր, որ այս տարանցիկ ճանապարհով միշտ գնացել-եկել ենք, 15-20 տարի այսպես աշխատել ենք: Եղել է, որ փոստի մեքենաներից են հատկացրել, առևտրականները կարողացել են բարձել այդ 25 կգ ապրանքը, որոշակի գումար վճարել Վրաստանին ու տեղ հասնել: Հիմա ինչ-ինչ պատճառներով արգելք են դրել, փոստի մեքենա չեն տրամադրում:

Եթե այդպես լինի՝ Թուրքիա գնացող-եկող այդ հարյուրավոր ընտանիքները, որ ապրում են դրանով, կմնան գործազուրկ: Ստացվում է՝ արգելում են, ասում են՝ մի՛ գնացեք, մի՛ եկեք: Նոր օրենք են հնարել, չնայած ոչ մի թուղթ ցույց չեն էլ տալիս Բաթումի մաքսատանը: Հիմա 11 ավտոբուս անորոշ մնացել է Թուրքիայում, չգիտեն՝ ի՞նչ անեն, ո՞նց հետ գան: «Սադախլոյի» մաքսատանն էլ է խուճապ: Սա մեր հացի աղբյուրն է, գնում-գալիս, մի երկու բան ենք բերում»,- նշեց նա:

Հարցին՝ եղե՞լ է առաջարկ, որ ապրանքը բեռնատարներով բերեն, ոչ թե ավտոբուսներով, Նարեկ Հայրապետյանը պատասխանեց, որ իրենք դա էլ են առաջարկել:

«Բայց ոչ մի ձև չեն ցանկանում օժանդակել մեզ: Վրացական կողմը միայն հայկական ավտոբուսները չի ընդունում: Սիրուն ճանապարհում են Ադրբեջանի, Հունաստանի ավտոբուսները: Իսկ մեզ մոտ ընդամենը կրկնում են՝ «закон, закон, закон», սակայն ոչ մի թուղթ ցույց չեն տալիս: Այսօրվա դրությամբ 11 ավտոբուս, մոտ 600 մարդ անորոշ նստած է Թուրքիայում, չգիտեն՝ հետ գան, մնան, ի՞նչ անեն»:

Անի Կարապետյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10