Համաժողով պատերազմի տարելիցի օրը

29.09.2021 12:31
1124

«Հավատամք» հայ քաղաքակրթական շարժումը եւ Երեւանի պետական համալսարանը իրականացնում են «Սյունիքը քաղաքակրթությունների միջնաբերդ» ծրագիրը, որ հետամուտ է քննարկել ու բացահայտել ժամանակակից քաղաքակրթության ճգնաժամի խորքային պատճառները, ներկա ու գալիք մարտահրավերները  եւ այդ ամենի հաղթահարման ուղիներն ու միջոցները: Միջոցառմանը հրավիրված էին ներկայացուցիչներ Հայաստանից, ինչպես նաև գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից:

Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 27-ին Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում անցկացվեց համաժողով, որը վարում էր Երևանի պետհամալսարանի դասախոս, դոցենտ Վարդան Խաչատրյանը: Բացման խոսքով հանդես եկան Երեւանի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը (հեռավար մասնակցությամբ),  Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ողջույնի խոսքը հրապարակեց Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը: Դադիվանքի վանահայր հայր Ներսես աբեղա Հարությունյանն Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությունը և ողջույնները փոխանցեց համաժողովի մասնակիցներին:

 Համաժողովը սկսվեց Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս,  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լեւոն Բեկլարյանի «Մեծ Սյունիք. Քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական նշանակությունը, հիմնական սպառնալիքները» թեմայով զեկուցմամբ (հեռավար սկզբունքով):

 «Հավատամք» հայ քաղաքակրթական շարժման հիմնադիր Գայանե Ափինյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ հայ ազգն ունի յուրօրինակ առաքելություն քաղաքակրթական անցման այս բարդագույն ժամանակաշրջանում, և մեր պարտականությունն է ամբողջ խորությամբ գիտակցել այդ առաքելության իմաստը և իրականացնել  մեր ներուժի սահմաններում:

Ժամը 11-ին ներկաները մեկ րոպե լռությամբ  հարգեցին 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը: Համաժողովի մասնակիցներն այնուհետեւ եղան Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ պատարագ մատուցվեց մերօրյա զոհերի հիշատակին: Այնուհետև նրանք բարձրացան Բաղաբուրջի հուշահամալիր՝  հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին:

Օրվա երկրորդ կեսին հանձնաժողովը շարունակեց աշխատանքները:

ՀՀ կրթության, գիտության,մշակույթի  եւ սպորտի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտության բաժանմունքի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանն անդրադարձավ Գորայքում իրենց անցկացրած պեղումների արդյունքներին:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մինասյանը թվերով ու փաստերով ներկայացրեց 2020թ. Արցախյան պատերազմի ընթացքը մինչև նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ նաև նշելով այն երկրների անունները, որոնց զինվորներն ու զինուժը մասնակցում էին Ադրբեջանի կազմում:

Պատմաբան, մշակութաբան, կրոնագետ Վարդան Խաչատրյանն իր ելույթում ներկայացրեց քրիստոնեության և իսլամի համեմատական վերլուծությունը, նմանություններն ու տարբերությունները:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Հարությունյանի զեկուցումը Տաթևի վանքին էր վերաբերում, որպես Սյունյաց հոգևոր- մշակութային կենտրոն: Բանախոսը մասնավորապես անդրադարձավ Տաթևի վանքի և հարակից հուշարձանների 2018-2021 թթ. վիմագրագիտական ուսումնասիրություններին:

Համաժողովի մասնակիցներն ուշադրությամբ ունկնդրեցին պատմաբան, պրոֆեսոր Իսրայել Չարնիի (Իսրայել) իր երկրի՝ հայոց ցեղասպանության հանդեպ որդեգրած քաղաքականությունը: Ի դեպ, նրա զեկուցման վերնագիրն ամեն ինչ ասում է. «Իսրայելի ձախողած արձագանքը հայոց ցեղասպանությանը. Ժխտում, պետական խաբեություն, ճշմարտություն ընդդեմ պատմական քաղաքականացման»:

Պատմաբան Արմեն Շահբազյանն իր զեկուցման համար նյութ էր ընտրել Սյունիքի պատմության այն հատվածը, որ առնչվում է Դավիթ Բեկի ազգային ազատագրական շարժմանը: Մի հետաքրքրական փաստ հաղորդեց. Վրաստանից Հայաստան գալով՝ Դավիթ Բեկն իր պայքարը սկսեց հավատափոխ մելիքների իշխանությունը և ազդեցությունը չեզոքացնելով: Նրանցից մեկին էլ ստիպում է վանքում գիշեր ու ցերեկ կարդալ «Հայր մեր» աղոթքը: Բանակը մշտապես ուղեկցվում էր հոգևորականներով, ովքեր աղոթում էին կռվողների համար: Բանախոսը հանգել էր մի եզրակացության. մարդկային քաղաքակրթությունը կառուցված է հոգևոր արժեքների վրա, այլ ոչ թե նյութական ձեռք բերումների, և հայերի պայքարը միշտ հաջողել է, երբ նրանք կռվել են հավատքի արժեքները պահելու համար:

ՀՀ ԿԳՄՍ  նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության վարչության գլխավոր մասնագետ, պատմաբան Վիգեն Ծատրյանի զեկուցումը մտորումներ էին՝ իր ձևակերպմամբ՝ «Արարատից Արմագեդոն. մտորումներ ժամանակի ու տարածության հերթական խաչմերուկում»:

Ցանկություն հնչեց համաժողովի ընթերցումները մեկ տեղում հավաքված եւ հրատարակված տեսնել, ինչը լավ գիտական հիմք ու նյութ կդառնա Սյունիքն ուսումնասիրողների համար:

Համաժողովը ներառում էր նաև մշակութային միջոցառումներ: Սեպտեմբերի 27-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ համերգ՝ մասնակցությամբ երգեհոնահարներ Մարինա Նահապետյանի, Թերեզա Ոսկանյանի, Հարություն Թագվորյանի, Արմեն Աղաջանյանի: Հնչեցին Բախի ստեղծագործություններից, ինչպես նաև հայ հոգևոր երաժշտություն:

Հաջորդ օրը Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվեց գեղանկարչուհի Նինա Աղավելյանի անհատական ցուցահանդեսը, որի բացմանը մասնակցեցին ինչպես համաժողովի մասնակիցները, այնպես էլ արվեստասեր կապանցիներ:

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12