Ղազախստանն ու Հայաստանը միավորում են պատմական և մշակութային սերտ կապերը. ՂՀ պետքարտուղար

22.01.2019 15:22
1144

Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար Գուլշարա Աբդիկալիկովան հանդիպում է ունեցել Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ: Այս մասին հայտնում է «Կազինֆորմ»-ը՝ հղում անելով պետքարտուղարության մամուլի ծառայությանը:

Պետքարտուղարն ընդգծել է, որ Ղազախստանն ու Հայաստանը միավորում են պատմական և մշակութային սերտ կապերը: Արգասաբեր համագործակցություն է իրականացվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ ինտեգրացիոն միությունների շրջանակում:

Աբդիկալիկովան շնորհավորել է Ղալաչյանին՝ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հայաստանի խորհրդարանի նոր կազմի աշխատանքը դրականորեն կանդրադառնա երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման վրա:

Գուլշարա Աբդիկալիկովան ընդգծել է, որ երկու երկրների փոխգործակցությունը եվրասիական ինտեգրման շրջանակներում նպաստում է տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը 2018 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում կազմել է 10.4 մլն դոլար, ավելանալով 19.5% -ով:

«Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերություններում հատկապես կարևոր է մշակութային և հումանիտար համագործակցությունը: Մշտապես անցկացվում են տարբեր մշակութային, գիտական և սպորտային միջոցառումներ, սերտ կապեր են հաստատվում երիտասարդների և կրթական հաստատությունների միջև: Երկու երկրների միջև կապող օղակը Ղազախստանում ապրող հայկական սփյուռքն է »,- ասել է պետքարտուղարը:

Հանդիպման ավարտին պետքարտուղար Գ.Աբդիկալիկովան երկկողմ համագործակցության զարգացման գործում հաջողություններ է մաղթել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Գալաչյանին:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40