Իրանի խորհրդարանում օրինագիծ է ներկայացվել ԳՀՀԾ-ի բանակցություններից երկրի դուրս գալու մասին

28.03.2023 12:26
874

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցություններից Թեհրանի դուրս գալու մասին օրինագիծը ներկայացվել է հանրապետության Մեջլիս (խորհրդարան): Նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Խորհրդարանում Է գտնվում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների դադարեցման օրինագիծը, ուստի երկխոսության դուռը կարող է փակվել», - ասել է նա: Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ Իրանն առաջվա նման հավատարիմ է մնում համագործակցությանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ՝ կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և հանրապետության իշխանությունների միջև մարտի սկզբին ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում:

Մարտի 3-ին Գրոսսին այցով ժամանել էր Թեհրան՝ երկրի միջուկային օբյեկտներում մինչև 84% հարստացված ուրանի հետքերի հայտնաբերման մասին հաղորդումներից հետո: Գրոսին երկու փուլով բանակցություններ է վարել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ, ինչպես նաև հանդիպել է հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարարի հետ։

Այցի արդյունքների վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի և ԻԱԷԿ-ի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ Թեհրանը մտադիր է գործակալությանը թույլ տալ ստուգում և մոնիթորինգ իրականացնել, և որ Թեհրանը պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների համար հասանելիություն ապահովել դեպի երեք միջուկային օբյեկտներ: ԳՀՀԾ-ն Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» ու Գերմանիայի միջև ստորագրվել է 2015 թվականին:

ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում Է ընդունել այդ համաձայնությունից միակողմանիորեն դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին, սակայն 2022 թվականի գարնանը ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները, փաստորեն, դադարել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40