Ծնունդդ շնորհավոր, մեր ավագ գործընկեր և խորհրդատու

26.01.2026 10:45
982

Հունվարի 26-ը «Սյունյաց երկիր» թերթի հիմնադիր և խմբագիր Սամվել Ալեքսանյանի ծննդյան օրն է․ մեր ավագ գործընկերը դառնում է 70 տարեկան։ Իմաստավոր և երկար ճանապարհ է անցել Ալեքսանյանը՝ որպես լրագրող և մամուլի գործի կազմակերպիչ։

Երբ 1996 թվականին Հայաստանի վարչատարածքային բաժանումից հետո ստեղծվեց Սյունիքի մարզը, Սամվել Ալեքսանյանը ստանձնեց մարզպետարանի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը։

Նրա նվիրումի, անափ աշխատասիրության և ջանքերի շնորհիվ, ինչպես ասում են՝ զրոյից ստեղծվեց  մարզային երեք լրատվամիջոց՝ երկուսը էլեկտրոնային, մեկը՝ տպագիր՝ «Ձագեձոր» հեռուստատեսությունը, «Սյունիքյան ղողանջներ» ռադիոխմբագրությունը, «Սյունիք» մարզային թերթը։ Ըստ ամենայնի մարզում ստեղծվեց լրատվական նոր դաշտ։

Ավելի ուշ՝ 2003 թ․ հոկտեմբերի 1-ին հիմնադրեց «Սյունյաց երկիր» մարզային թերթը, որի խմբագրակազմին իրենց ղեկավարի հետ վիճակված էր հաղթահարել բազում դժվարություններ՝ հասնելով մեր օրերը։ Հերթական լրագրային համարներին զուգահեռ՝ ընթերցողի սեղանին դրվեցին Սյունիքի արժանավոր զավակների, մարզի կարևորագույն իրադարձությունների, Սյունիքի հնավայրերի և այլնի մասին պատմող հատուկ թողարկումներ։ Առանց վերապահումի կարելի է ասել, դրանք սկզբնաղբյուրային նշանակություն ունեն և ոմանք բացառիկ այդ համարները սրբությամբ պահում են իրենց գրադարակներում։

Ինչևէ, այսօր հիշարժան օր էր մեր խմբագրակազմի համար, ինչի առիթով շնորհավորում ենք կյանքի մոտ չորս տասնամյակը լրագրության ոլորտում անցկացրած անձնավորությանը, մաղթում ամուր առողջություն, ստեղծագործական նոր ու թարմ ներշնչանքներ, հոգսերից զերծ առօրյա, երկար կյանք, որ ավելի լիաբուռ վայելի թոռների քաղցրությունը, իսկ ընտանիքին՝ բարեկեցություն և խաղաղ անդորր։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40