Ռազմագերիների հարցը շարունակում չկարգավորված մնալ․ Փաշինյանը՝ Պուտինին

07.04.2021 18:01
1085

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ ընդգծել է, որ այս հարցի լուծման ուղղությամբ տարըմբռնումներ չկան։

Ադրբեջանում գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերող հարցը մինչև այսօր շարունակում է մնալ չկարգավորված։ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես մենք բազմիցս քննարկել ենք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` բոլոր ռազմագերիները, պատանդներն ու պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն իրենց հայրենիք։ Ցավոք, մենք մինչև այսօր Ադրբեջանում ունենք պահվող անձինք։ Ես շատ ուրախ եմ, որ այս հարցի կարգավորման վերաբերյալ մենք տարըմբռնումներ չունենք»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ անհրաժեշտ է մտքեր փոխանակել ու քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը վերաբերող հարցը, քանի որ խնդիրը մինչև այսօր լուծված չէ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշեց, որ ՀՀ վարչապետի բարձրացրած բոլոր հարցերի մասին մանրամասն կխոսեն ու կքննարկեն։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այյցով Մոսկվա է մեկնել այսօր` ապրիլի 7-ին։ Մինչ այդ նա հարցազրույց էր տվել ՌԻԱ Նովոստիին և ասել` ինչ թեմաներ է քննարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել էր հայկական բանակում տիրող իրավիճակի մասին, անդրադարձել ԶՈւ գլխավոր շտաբին ու ԱԺ արտահերթ ընտրություններին:


armeniasputnik.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34