7 բան, որ պետք է անել Հայաստանում. զբոսաշրջային ուղեցույցն անդրադարձել է Հայաստանի տպավորիչ զբոսավայրերին

14.05.2019 20:01
1287

Զբոսաշրջային ուղևորություններին նվիրված Wanderlust ամսագիրը հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ ներկայացնելով, թե ինչ կարող են զբոսաշրջիկներն անել և տեսնել «քիչ այցելված երկրում»՝ հետիոտն արշավներից մինչև բացահայտող այցելություններ:

1.      Զբոսնել և ուսումնասիրել մայրաքաղաք Երևանը

 

Հայաստանի բարեհամբույր, գեղեցիկ մայրաքաղաքը հանգիստ կարելի է ուսումնասիրել ոտքով՝ անցնելով սրճարաններով լի պողոտաներով, գեղեցիկ այգիներով, ուշագրավ խանութներով և նրբագեղ հրապարակներով: Երևանի փողոցների մշակույթը Մարսելի և հին Բեյրութի էկզոտիկ խառնուրդն է՝ պատված խորհրդային ազդեցության ցողերով:

 

2.      Քայլարշավ դեպի Հայաստանի գեղեցիկ վանքերը

 

Հայաստանի բազմաթիվ միջնադարյան վանական համալիրները տեղակայված են հեռավոր լեռնային շրջաններում, այնպես որ հետաքրքրությունը կրկնապատկվում է և՛ արշավի մասնակցելու, և՛ պատմությանն ու կրոնին ծանոթանալու առումով:

 

3.      Տեսնել Գառնիի քարե տպավորիչ կազմավորումները

 

Արշավ կարելի է կազմակերպել տաճարից դեպի գյուղ՝ Ազատ գետի երկայնքով՝ սեփական աչքերով տեսնելու խողովականման քարե կազմավորումները, որոնք հայտնի են որպես «Քարերի սիմֆոնիա»:

 

4.       Հանդիպել հազվագյուտ ռուսական քրիստոնյա բնակչությանը

 

Ֆիոլետովո գյուղը, որտեղ մոտ 3000 մոլոկաններ են բնակվում, առանձին կրոնական ճյուղ է ներկայացնում, որն առանձնանում է Արևելյան Ուղղափառությունից, Կաթոլիկությունից և Բողոքականությունից:

 

5.      Այցելել արվարձանանման տների լաբիրինթոսը

 

Հետխորհրդային երկրում կա աղքատության մեծ մակարդակ: Մինչ քաղաքի տպավորիչ կենտրոնը կարող է քաղաքացիների կենսակերպի հստակ մակարդակ թելադրել, հինգ րոպեի ճանապարհի վրա ամբողջովին այլ տեսարան է բացվում:

 

6.      Հասկանալ Հայաստանի փոթորկոտ պատմությունը Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ

 

Երկրի պատմության ամենամութ էջերից մեկը ներկայացվում է Երևանի կենտրոնական բլրի գագաթին գտնվող Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրում:

 

7.      Վայելել Երևանի գիշերային կյանքը

 

Մայրաքաղաքում բարերի, ակումբների և ռեստորանների լավ ընտրանի կա, ինչպես նաև տպավորիչ Օպերան:

Եվ վերջում պարբերականն առաջարկում է պարզապես վայելել Արարատ լեռան խորհրդավոր տեսքը:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40