«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

25.04.2024 14:29
810

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսել է Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին․

«Ցավում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հանրայնորեն քննադատել ՀԱՊԿ-ին։ Ոչ միայն քննադատում են, այլև անհիմն են քննադատում։ Դա՝ այն պարագայում, որ ՀԱՊԿ քարտուղարությունը հրապարակային ասել է, որ կատարում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտականությունները։

Երևանի համար դրական է նաև այն, որ ՀԱՊԿ–ն ընդունում է ազգային սուվերենությունը՝ ի հակառակ արևմտյան ռազմաքաղաքական դաշինքների։ Հայաստանի ղեկավարությունն ինքն է ընդունում որ հայ-ադրբեջանական դեմարկացիան դեռ պետք է հստակեցնի սահմանները, վիճելի անկլավները։ Ինչպե՞ս պետք է գործի ՀԱՊԿ-ը, երբ Հայաստանի իշխանությունն ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին․ դա է՞լ է ՀԱՊԿ պատասխանատվությունը։

Հարավային Կովկասի տարածաշրջանում առանձին երկրներ ու կոլեկտիվ Արևմուտքը միտումնավոր մտնում են տարածաշրջան՝ իրավիճակը ապակայունացնելու, տեղեկատվություն հավաքելու, տնտեսական այլ օգուտների համար։ Բայց մտնում են՝ հիմնականում տարածաշրջանը բոլոր ուղղություններով ապակայունացման համար, որը խախտում է ուժերի բալանսը տարածաշրջանում և խաթարում խաղաղ համակեցությունն ու բանակցությունները», – նշել է Զախարովան։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40