Ռ․ ՄԻՆԱՍՅԱՆ ՓՈՂՈՑԻՑ ԴԵՊԻ ԿԱՎԱՐՏ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ Է

13.05.2020 20:20
2074

Ապրիլի 16–ից մեկնարկել է Կապան քաղաքի Ռաֆայել Մինասյան փողոցի և Կավարտ թաղամաս տանող ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները։ Նշյալ ճանապարհը գտնվել է անմխիթար վիճակում, ինչն էլ խոչընդոտել է տրանսպորտի բնականոն երթևեկությանը, ինչպես նաև բնակիչների ազատ և հարմարավետ տեղաշարժմանը։
Ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցների հաշվին: Ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլն 640 հազար դրամ է․մրցույթում հաղթած Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն աշխատանքներն իրականացնում է 9 մլն 980 հազար դրամով։
Ծրագրով նախատեսված՝ Ռ․Մինասյան փողոցի փոսային նորոգման աշխատանքներն արդեն իսկ ավարտված են, իսկ Կավարտ տանող ճանապարհի փոսալցման և որոշակի հատվածների (մոտ 120, 55 և 41 մետր երկարությամբ) ասֆալտապատման աշխատանքները ավարտական փուլում են։

Ճանապարհը հիմնանորոգող «Կապանի Նորոգշին» ՍՊ ընկերությունը, ծրագրից դուրս՝ սեփական միջոցներով իրականացրել է նաև Կավարտի գերեզմաններ, Կավարտի տնակներ, Արփիկ և Լեռնագործներ փողոցի 4-րդ նրբանցք տանող գրունտային ճանապարհների հարթեցման, լայնացման և բարեկարգման, ինչպես նաև ջրահեռացման կողային առուների մաքրման աշխատանքներ։ Ասֆալտապատվել է նաև գյուղից դեպի գերեզմանատուն թեքվող ճանապարհահատվածը (կանգառի հարևանությամբ)։

Նշենք նաև, որ տվյալ ճանապարհից օգտվում են Արփիկ, Աշոտավան, Լենհանքեր թաղամասերի և Լեռնագործներ փողոցի նրբանցքների բնակիչները։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34