Խաչիկ Ասրյան. Ընդերքն ազգայնացնե՛լ

06.09.2021 13:01
1183

Հայաստանում, սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ Քաջարանում և Կապանում տեղի ունեցած ելույթների ժամանակ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ, Հայաստանի ընդերքն ազգայնացնելու մասին օրենք ընդունելու միջոցով, Հայ ժողովուրդը հետ է ստանալու ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, այնպես էլ մյուս հանքարդյունաբերող կոմբինատների իրենց բաժինը: Փաշինյան Նիկոլի այս հայտարարությունը շատերի մոտ հույս արթնացրեց, որ Հայաստանի վարչապետը վերջապես հասկացել է, որ Հայաստանի ընդերքը համաժողովրդական հարստություն է և դրանից պետք է օգտվի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այլ ոչ թե թալանչիների մի խումբ, ովքեր իրենցով են արել Հայաստանի ընդերքն ու տարիներ ի վեր միլիարդավոր դոլարների կարողություն են կուտակում համազգային ունեցվածքի թալանի հաշվին:

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից հետո՝ մենք երկու ամսից ավելի սպասում էինք, որ Հայաստանի նոր ձևավորված իշխանությունը իրական և գործուն քայլեր կձեռնարկի՝ համաժողովրդական հարստությունը՝ Հայաստանի ընդերքը, Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ և Հայաստանի նորընտիր Ազգային Ժողովը արտահերթ նիստով օրենք կընդունի՝ Հայաստանում գործող բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները ազգայնացնելու մասին, և այդ գործընթացը կսկսի Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որտեղ յուրաքանչյուր տարվա կտրվածքով արդյունահանվում է հարյուր միլիոնավոր դոլարների հարստություն:

Մինչդեռ, իրականությունն այն է, որ Փաշինյան Նիկոլը և նրա իշխանությունը ոչ միայն չիրականացրեցին այդ նախընտրական խոստումը, այլ նույնիսկ մոռացել են դրա մասին:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանին Նիկոլից և Ազգային Ժողովում նրա գլխավորած խորհրդարանական մեծամասնությունից պահանջո՛ւմ է.

1-ին՝ Ընդունել օրենք՝ Հայաստանի ընդերքը ազգայնացնելու մասին և հստակ շեշտել, որ Հայաստանի ընդերքը և դրանում առկա օգտակար բոլոր հանածոները համազգային հարստություն են, ուստի, դրանց արդյունահանմամբ, վերամշակմամբ և իրացմամբ կարող են զբաղվել միայն 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունները:

2-րդ՝ Հրապարակել Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների՝ Քաջարանի, Ագարակի, Կապանի, Թեղուտի, Ախթալայի, Ալավերդու, Սոթքի (և այլնի) հանքավայրերի իրական սեփականատերերի անունները, հաշվարկել Հայաստանին ու Հայ ժողովրդին վերջին 30 տարիների ընթացքում հասցված ամբողջ վնասի չափը և օրենքի դիկտատուրայի միջոցով վերականգնել այդ ամբողջ վնասը:

3-րդ՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ամբողջ ընդերքն ազգայնացնելով, այսինքն՝ ընդերքի օգտագործման ամբողջ շահույթը բացառապես ուղղելով դեպի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 4-րդ ամսից սկսած՝ 1 անգամ, 3-րդ տարվա մեջ՝ 2 անգամ, 5-րդ տարվա մեջ՝ 3 անգամ բարձրացնել առաջին հերթին հետևյալ ոլորտներում աշխատող, ծառայող քաղաքացիների աշխատավարձերը.

ա) Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատող բոլոր բանվորներինը,

բ) Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող բոլոր զորամասերի հրամանատարներինը, սպաներինը, պայմանագրային զինծառայողներինը՝ անընդհատ բարելավելով ժամկետային զինծառայողների համար սահմանված նորմերը,

գ) մանկավարժներինը,

դ) բժիշկներինը և բուժաշխատողներինը,

ե) կրթության և գիտության, մշակույթի, արվեստի, գրականության, սպորտի և երիտասարդության ոլորտների բոլոր աշխատողներինը,

զ) գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների բոլոր աշխատողներինը,

է) Պաշտպանության, Ոստիկանության, Ազգային անվտանգության, Արտակարգ իրավիճակների, Արդարադատության, իրավական և դատական համակարգերի բոլոր ծառայողներինը և աշխատողներինը,

ը) կենսաթոշակառուներինը, հաշմանդամության թոշակառուներինը, զինվորական թոշակառուներինը:

Այս պահանջների կատարման համար Փաշինյան Նիկոլին և իր կառավարությանը տալիս ենք մեկ ամիս ժամանակ, որից հետո սկսելու ենք նախաձեռնել բողոքի ակցիաներ՝ ցույցեր և երթեր (հատկապես այն բնակավայրերում, որտեղ շահագործում են ընդերքը)՝ պահանջելով Հայաստանի իշխանությունից կատարել հասարակությանը հրապարակային տրված խոստումը, որը կապահովի համաժողովրդական հարստության արդարացի բաշխում` Հայաստանը փրկելով սոցիալական և դեմոգրաֆիական աղետից:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

06.09.2021 թ.

կուսակցության Առաջնորդ՝ Խաչիկ Ասրյան

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24