8 ՆՇԱՆԱԿՈՒՄ, 2-Ն ԱՆԱԿՆԿԱԼ

01.06.2018 16:36
2004

Այսօր կառավարությանն նիստում նշանակվեց 8 մարզպետ, որոնցից 6-ի անունը հայտնի էր, երկուսը, կարելի է ասել, անակնկալ էին։

Արագածոտնի մարզպետ նշանակվեց ՀՅԴ-ական նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզպետ՝ ՔՊ անդամ, Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ ՔՊ-ական, Իջեւանի ավագանու անդամ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ ՔՊ-ական, կենսաբանության ուսուցիչ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու, տեղական բիզնեսմեն Իշխան Սաղաթելյանը, Լոռու մարզպետ՝ ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանը, Վայոց Ձորի մարզպետ՝ ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը:

Անակնկալները վերջին երկուսն էին՝ Լոռվա մարզպետը եւ Վայոց Ձորի։ Լոռվա մարզպետի մասին լուրեր կային, որ նույնպես Քաղաքացիական պայմանագրի անդամ է նշանակվելու՝ անուններ էին շրջանառվում, իսկ Վայոց Ձորը, որպես ամենափոքր մարզ, դուրս էր մնացել հանրային ուշադրությունից։

Այսպիսով, կոալիցիոն համագործակցության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Լոռվա մարզը տվեց ԲՀԿ-ին, որն առաջադրեց 2016 թվականին ԲՀԿ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Հրանտ Մարգարյանին, ով Վանաձորի ավագանու անդամ է։

Իսկ Վայոց Ձորում նշանակվեց ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը, ով, ինչպես տեղեկացանք, ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Նա Վայքի նախկին քաղաքապետն է, իսկ դրանից առաջ եղել է «Վայք» ՋՕԸ գործադիր տնօրենը։ Նա 2015-ին ընտրվեց Վայքի քաղաքապետ՝ մեն մենակ մասնակցելով ընտրություններին։ Մրցակից չունենալու մասին այն ժամանակ շատ գրվեց, քաղաքում խոսում էին, որ նա ընտրություններ կազմակերպելու մեծ «մասնագետ» է։ Այդ «որակները» թերեւս ապագայում էլ պետք կգան։ Մի մանրամասն եւս՝ նա Ջերմուկի Աշոտ Արսենյանի մերձավորներից է։

Դեռեւս երկու մարզպետի հարց մնում է օդում կախված՝ Արմավիրի եւ Սյունիքի։ Մեր տեղեկություններով, այդ երկու մարզի նկատմամբ էլ հավակնություններ ունի Ծառուկյան դաշինքը, սակայն Փաշինյանի թիմում հոգով-սրտով դրան դեմ են եւ դիմադրում են։

Իսկ Սյունիքի դեպքում մի լրացուցիչ խոչընդոտ էլ կա՝ մարզպետ Վահե Հակոբյանը որոշել է ազատման դիմում չգրել։ Այդ պարագայում մարզպետին պետք է կառավարությունն ազատի, բայց ազատման հրամանում պետք է որեւէ հիմք նշվի, որը նախատեսված է Աշխատանքային օրենսգրքով։ Մարզպետը որոշել է Փաշինյանի կառավարությանը «ինքնադրսեւորվելու» հնարավորություն տալ՝ նախ գրագիտության աստիճանը ստուգել, ապա քաղաքական հետապնդման մասին վկայող «փաստ» ձեռք բերել։ Ի դեպ, Սյունիքում ԲՀԿ-ն արդեն մարզպետի թեկնածու ունի՝ այս տարածքից ամենաշատ ձայներ հավաքած պատգամավոր Մերուժան Սիմոնյանն է։ Իսկ Արմավիրում ամենից շատ ձայներ հավաքած Արայիկ Աղաբաբյանը, հավանաբար, չի նշանակվի։ Ասում են՝ «թույլ է, չի քաշի»։

hraparak.am

1 հունիսի 2018թ.

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11