Լոռու մարզում արդեն 8-րդ օրն է, ինչ փրկարարները, ոստիկաններն ու բազմաթիվ կամավորներ շարունակում են Փամբակ գետն ընկած 13-ամյա աղջկա որոնողական լայնածավալ աշխատանքները։ Դեպքի պահից սկսած Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներ, ջրասուզակներ և տեղի բնակիչներ անդադար հետախուզում են գետի հունն ու հարակից տարածքները, սակայն հորդառատ հոսանքի և բարդ ռելիեֆի պատճառով դեռահասին գտնել դեռևս չի հաջողվել։