Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցը. որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին

08.05.2020 18:56
1173

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբանների միջնորդության քննությունից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը՝ 17:50-ին: Այդ մասին հայտարարեց դատավոր Դանիբեկյանը:

Նշենք, որ Դատախազությունն առարկեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխել կա՛մ գրավով, կա՛մ ՀՀ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ, կա՛մ կորոնավիրուսով պայմանավփորված, նշելով, որ դրանք անհիմն են, և այժմ խափանման միջոցը փոխելու անհրաժեշտություն չկա:

Փաստաբանական թիմից Հայկ Ալումյանը, անդրադառնալով դատախազ Պետրոս Պետրոսյանի դիտարկմանը, թե պաշտպանների պատճառով երեք դատական նիստ է հետաձգվել, ասաց, թե այդպես չէ, ու պաշտպանների բացակայութան պատճառով հետաձգվել է մեկ նիստ:

Դատախազության այն դիտարկմանը, թե բանտային պայմաններում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ավելի շատ չէ, քան ազատության մեջ գտնվող մարդկանց մոտ, Ալումյանն արձագանքեց. «Երբ մարդ անզատության մեջ կորոնավիրուսով է վարակվում, որովհետև ինչ-որ մեկի հետ շփվել է, դա իր խնդիրն է, թող չշփվեր, բայց անազատության մեջ գտնվողը չի ընտրում՝ ում հետ շփվել»:

Ինչ վերաբերում է նրան, թե եթե կորոնավիրուսով վարակվելու մտավախություն կա, այդ դեպքում ինչու՞ Քոչարյանը դիմակով և ձեռնոցով չէ, Ալումյանը պատասխանեց՝ քանի որ իր կողքին նստած փաստաբաններն են դրանք կրում:

Ժամը 18:00-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, պաշտպանական կողմը առաջարկեց նիստը երկարաձգել, և եզրափակիչ ելույթի համար 15 րոպե տրամադրել պաշտպաններին կողմերը չառարկեցին:

Լրացուցիչ ժամանակի ընթացքում Քոչարյանի փաստաբանական թիմից Հովհաննես Խուդոյանը, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին,  ասաց. «Իմ կարծիքով՝ ամենակարևոր փաստարկը, թե ինչու Դուք կարող եք և պետք է բավարարեք մեր ներկայացրած միջնորդությունները, այն է, որ այսօր ոչ մեկը դատարանների դռներ չի փակելու»:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40