Սյունիքի մարզում տեղի կունենա հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոն

28.07.2022 19:16
1347

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օգոստոսի 10-11-ը տեղի կունենա «Նավասարդ» խորագրով Հայ - Իրանական մշակութային, խոհանոցային փառատոն։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Տուրիզմի հայկական ֆեդերացիայից, փառատոնը նախատեսվում է իրականացնել երկու օր: Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարտա - Աքեմենյան ժամանակաշրջանից։ Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվի երգ, պար, երաժշտություն, արվեստի գործեր, ահեստագործական արտադրանք։ Մինչ փառատոնի վերոնշյալ հիմնական մասը՝ կկազմակերպվի մրցույթ մասնակից թիմերի միջև տարբեր անվանակարգերով, իսկ փառատոնի ավարտին տեղի կունենա մրցանակների շնորհման արարողություն։

Օգոստոսի 11- ին ժամը 03:00-05:00 նախատեսվում է այցելություն «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման նպատակով, որտեղ լարային քառյակը կներկայացնի նաև հայ դասական երաժշտություն։ Ժամը 04:00-ին Հայկ համաստեղության ծագման պահին ջութակով կհնչի Կոմիտասի Կռունկը։

Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և ՀՀ-ում ԻԻՀ-ն դեսպանատան Մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ։

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21