9 ՄԱՅԻՍԻ 2013Թ.

15.05.2013 18:37
3004

Հաղթանակի եւ խաղաղության տոնը հանդիսավորությամբ եւ տոնական միջոցառումներով նշանավորվեցին Մեղրիում, Ագարակում, Գորիսում, Սիսիանում, Կապանում, Քաջարանում եւ մարզի գրեթե բոլոր գյուղական համայնքներում: Կապանում եւ Քաջարանում տեղի ունեցած տոնական միջոցառումների մասին` ստորեւ:

Կապանում

Շուշիի ազատագրման 21-ամյակի եւ Մեծ հայրենականում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Կապանում մեկնարկեցին մայիսի 8-ին: Մշակույթի կենտրոնի մարտական փառքի սրահում հանդիպում էր կազմակերպվել երկրորդ աշխարհամարտի մասնակիցների հետ` մասնակցությամբ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի, Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանի: Հնչեցին օրվա խորհրդին պատշաճ շնորհավորանքի խոսքեր, դպրոցականները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով: Արժանին մատուցվեց 1941-1945թթ. պատերազմի մասնակիցներին, բայց նաեւ ափսոսանքով նշվեց, որ վետերանների շարքերը գնալով նոսրանում են: Պատերազմի վետերաններին հանձնվեցին դրամական պարգեւներ:
Մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում նույն օրը կայացավ հանդիսավոր միջոցառում, որին վետերանների հետ մասնակցում էին Արցախյան գոյամարտի մասնակիցներ: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հանդես եկավ շնորհավորական ուղերձով, ապա շնորհակալագրեր հանձնեց մի խումբ երկրապահների, զինծառայողների: Հանդիսավոր նիստն ավարտվեց տոնական համերգով:

Մայիսի 9-ի առավոտից Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում փողային նվագախումբը տոնական մեղեդիներ էր հնչեցնում: Հրապարակում հավաքվել էին Մեծ հայրենականի մասնակիցներ, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, տարբեր զբաղմունքի եւ տարիքի մարդիկ, դպրոցականներ: Տոնական շքերթին մասնակցում էին Կապանում տեղակայված զորամասի մարտիկները, ովքեր հրապարակով անցան հանդիսավոր քայլերգով: Հետախուզական դասակի մարտիկները ներկայացրին մարտարվեստի հնարքներ, հակառակորդի դիվերսիոն խմբի վնասազերծման դրվագներ: Այնուհետեւ հանդիսության մասնակիցները շարժվեցին դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց երկրորդ աշխարհամարտում ընկած կապանցի զինվորների հիշատակին: Ծաղիկներ դրվեցին զինվորի հուշաքարին եւ Արցախյան գոյամարտում ընկածների շիրիմներին:

Օրվա երկրորդ կեսին հանդիսությունը տեղափոխվեց Կապանի մանկական զբոսայգի, որտեղ ծաղկեպսակներ դրվեցին Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանի պատվանդանին: Օրն ավելի տոնական դարձրին Կապանի մշակույթի կենտրոնի ինքնագործ խմբերի ելույթները: Իսկ երեկոյան մարզկենտրոնի երկինքը լուսավորվեց տոնական հրավառության գույներով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Քաջարանում

Մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի կապակցությամբ, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, Կապանի զինկոմի տեղակալ, մայոր Գարիկ Ներսիսյանը, Ագարակի N զորամասի զինվորները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամները եւ տոնակատարության մասնակիցներն այցելեցին Քաջարանի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին: Այնուհետեւ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցան Քաջարանի թեյքվանդոյի խմբակի եւ N2 դպրոցի սաները: Քաջարանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի եւ դաստիարակեցին Արցախի ազատագրումն իրականացնող սերունդ: Զինկոմի տեղակալ, մայոր Գարիկ Ներսիսյանն առողջություն եւ երկար տարիների կյանք մաղթեց վետերաններին, խաղաղություն` մեր երկրին` նշելով, որ ուժը միասնության մեջ է: «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով պարգեւատրվեց ութսուն զինծառայող: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարի եւս դրամական պարգեւներ տվեց վետերաններին, զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներին եւ առաջին կարգի հաշմանդամներին: Միջոցառումն ավարտվեց հրազենային կրակահերթով, որից հետո ներկաներն ուղեւորվեցին գերեզմանոց` ծաղիկներ դնելու Արցախյան ազատամարտում զոհված երեսունինը ազատամարտիկների շիրիմներին: Երեկոյան տեղի ունեցավ հրավառություն:

ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40