Չորսն էլ մայրաքաղաքից հաղթող դարձած վերադարձան

28.12.2020 12:24
5995

Կորոնավիրուսը կաթվածահար արեց նաեւ մարզական կյանքը։ Համավարակի պատճառով հետաձգվեցին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերը, որ չորս տարին մեկ է անցկացվում, ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, ընդհատվեցին ամենամասսայական մարզաձեւի` ֆուտբոլի առաջնությունները (եւ ոչ միայն) եվրոպական երկներում։ Վերսկսվելուց հետո հանդիպումներն անցկացվում են առանց հանդիսականների։
 Եվ ահա վերջերս մարզական կյանքը, կարծես, կենդանության նշաններ է ցույց տալիս։ Տեւական ընդմիջումից հետո չորս մարզիկով Սյունիքի մարզի քիք բոքսինգի «Գարեգին Նժդեհ» ակումբը մասնակցեց հանրապետական մրցման` Հայաստանի քիք բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնությանը։ Նախ` կորոնավիրուսի, ապա Արցախյան պատերազմի պատճառով, բռնցքամարտիկները կանոնավոր չէին մարզվել, բայց, այնուամենայնիվ, կապանցի մարզիկների մրցելույթները հաջողված կարելի է համարել։ Իննամյա Վաչե Ղազարյանը (23 կգ քաշային կարգ) եւ Տիգրան Դավթյանը (31կգ), 14-ամյա Դավիթ Բաբախանյանը (մինչեւ 47 կգ քաշային կարգ) եւ Վաչե Գյուլբուդաղյանը (50 կգ), դարձան առաջնության հաղթողներ։
Ինչպես «Սյունյաց երկրի» հետ նշեց ակումբի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արա Սարգսյանը, ավելի տպավորիչ ելույթներ էր սպասում իր սաներից։ Բայց, ինչպես աում են, հաղթողներին չեն դատում։ Մարզիչը նաեւ հույս հայտնեց, որ մարզիկները աստիճանաբար ձեռք կբերեն իրենց լավագույն մարզավիճակը, եւ տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետությունից հրավեր ունեն հունվարին մասնակցելու մրցման։
Արա Սարգսյանին այս անգամ ընկճված տեսա, եւ պատճառը միանգամայն հիմնավոր էր, Արցախյան պատերազմում զոհվել է ակումբի նախկին սան Յուրա Ալեւորյանը։ Ծառայել է Մարտունի 2-ում որպես հրետանավոր։ Զինակից ընկերները նրան Մոնթե էին անվանում` մարդկային տեսակով եւ ազգասիրությամբ նմանեցնելով Մոնթե Մելքոնյանին։
Հավերժի ճամփորդ դարձավ ընդամենը 19 տարեկանում։ Լույսով ողողվի շիրմիդ, հայրենիքի զինվոր։
«Սյունյաց երկիր» թերթը ցավակցում է նահատակ մարտիկի մտերիմներին եւ հարազատներին, զորակցություն հայտնում Ալեւորյանների ընտանիքին։

Վահրամ Օրբելյան
 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22