9-րդ դասարանն ավարտած ամեն 3-րդ երեխան որոշել է կրթությունը շարունակել քոլեջում. Անդրեասյանը՝ այս տարվա անվճար տեղերի մասին

17.07.2025 12:25
714

Արհեստագործական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ՝ նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, ընդունելության տեղեր կհատկացվեն 41 մասնագիտությամբ 58 ուսումնական հաստատության, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղեր կհատկացվեն 116 մասնագիտությամբ 74 ուսումնական հաստատության: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հուլիսի 17-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում այս տարի արդեն 3-րդ անգամ կգործի արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում առնվազն 50 հազար դրամ կրթաթոշակի տրամադրման ծրագիրը:

Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարի ՄԿՈՒ համակարգում գրանցվել է ավելի քան 15 հազար նոր ուսանող, և որ համակարգի ուսանողների ընդհանուր թիվը հասել է 45 հազարի: Գերակա ուղղություններով ընդունելության զգալի աճ կա:

«2023-2024 ուստարվանից որդեգրվել են քաղաքականության որոշակի համամասնություններ, որոնց միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվում է 6064 տեղ՝ պետութան փոխհատուցմամբ, իսկ արհեստագործական ծրագրերով՝ 3312 տեղ»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրեց, որ կրթաթոշակի որոշումն առնվազն տասնյակ հազարից ավելի նոր ուսանող է բերել համակարգ:

«Պիտի ուրախությամբ արձանագրենք, որ մեր սիրելի շրջանավարտները, ըստ էության, մեր որոշումներին արձագանքել են, և, փաստորեն, թոշակի, կրթաթոշակի որոշումն առնվազն տասնյակ հազարից ավելի նոր ուսանող է բերել համակարգ, և հիմա մենք այդ թոշակները շարունակում ենք վճարել:

Առաջին տարում գերակա ուղղություններում մենք առանց պայմանի ենք այդ թոշակը տալիս, ամիսը՝ 50 հազար, իսկ հետագայում արդեն՝ կախված կրթության առաջադիմությունից»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է ուշադիր լինել, որպեսզի գնահատական ստանալու համար «լավագույն ավանդույթները չվերադառնան», քանի որ դա կդեֆորմացնի որդեգրած ռազմավարությունները:

Նախարարը ներկայացրեց նաև ՄԿՈՒ դիմողների վիճակագրությունը: Նախորդ տարվա տվյալների համաձայն՝ 9-րդ դասարանն ավարտած ամեն 3-րդ երեխան որոշել է կրթությունը շարունակել քոլեջում, ինչը, ըստ Անդրեասյանի, շատ լավ ցուցանիշ է:

«Երբ նայում ենք մասնագիտությունների բացվածքին, տեսնում ենք, որ գնալով ավելի գերակշռող են դառնում մասնագիտությունները, որոնք տնտեսության կողմից ավելի պահանջված են: Նախորդ տարի ավելի քան 770 դիմորդ ենք ունեցել խոհարարության գծով, սա ցույց է տալիս, որ, մի կողմից, մենք ունենք տնտեսության ոլորտ, որը զարգանում է, մյուս կողմից՝ կադրային պահանջարկը լրացնող կրթական գործընթաց:

Այդպիսի տենդենց նկատելի է նաև զբոսաշրջության ուղղությամբ, որտեղ ունեցել ենք ավելի քան 400 դիմորդ: Սա էլ ցույց է տալիս, որ բավականին սինքրոնացված է աշխատում այդ համակարգը տնտեսության կարիքների հետ»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ մեծ պահանջարկ ունեն նաև ՏՏ ոլորտի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների շահագործման և նորոգման մասնագիտությունները: Ներդրվել է անգամ էլեկտրամոբիլների սպասարկման մասնագիտություն:

«Հատկապես արհեստագործական ծրագրերով մենք ունենք մասնագիտությունների ամբողջ շարք, որոնք ուղղակիորեն կապված են տնտեսության հետ, և այս աշխատանքը չի կարող նաև իր հաջորդական ազդեցությունը չթողնել մեր երկրի տնտեսության զարգացման վրա»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

1lurer.am

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09