90 առաջին դասարանցի` նորակառույց դպրոցում

14.09.2020 11:37
8058

Սեպտեմբերի 14-ին աշխուժություն եւ գույների հրավառություն էր Կապանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 7 դպրոցի բակում։ Կրթօջախի պարապմունքներն առայժմ կանցկացվեն թիվ 6 հիմնական դպրոցում, բայց մանուկներին եւ նրանց ծնողներին փոքրիկ տոն պարգեւելու համար` կրթության հետ առաջին ծանոթության միջոցառումը կազմակերպվեց նորակառույց դպրոցում, որն ընդունեց 90 առաջին դասարանցու` ծնողների հետ։ Դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանի բարեմաղթանքի խոսքերից հետո առաջին դասարանցիներին ուղեկցեցին դասարաններ։ Մտերմիկ էր  դասվար Գայանե Ավագյանի եւ առաջին դասարանցիների մեկիկ-մեկիկ ծանոթությունը, որից հետո մանուկներին նվիրեցին այբբենարաններ։
Դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանի փոխանցմամբ` նոր ուստարին մեկնարկել են 741 աշակերտով։ «Բոլոր ուսուցիչները թեսթավորում են անցել` բացասական արդյունքով։ Կազմ ու պատրաստ սկսում ենք նոր ուսումնական տարին, դասասենյակներն ախտահարվել են, վաղն արդեն ուսուցչական անձնակազմն ու աշակերտությունը կսկսեն նոր ուսումնական տարին»։ 
«Սյունյաց երկիր»-ը շնորհավորում է բոլոր մանկավարժներին եւ դպրոցականներին` նոր ուստարվա առթիվ, մաղթում, որ ուսուցիչներն արժանի լինեն բարու եւ սերմնացանի կոչմանը, իսկ աշակերտներին՝ հաճելի ճամփորդություն գիտելիքների զարմանահրաշ աշխարհում։

Վահրամ Օրբելյան
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40