907–րդ բանաձևի մասին հայտարարությունը Ալիևի «հնարքն» է. Ղուկասյանը՝ Թրամփի ուղերձի մասին

14.08.2025 10:25
613

907-րդ բանաձևի ամբողջական չեղարկման իրավասությունը պատկանում է բացառապես ԱՄՆ Կոնգրեսին, ոչ թե նախագահին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները՝ 907-րդ բանաձևի չեղարկման շուրջ, զուտ քարոզչական են, քանի որ բանաձևը դեռևս չեղարկված չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Ինչի՞ մասին է 907-րդ բանաձևը

1992 թվականին, հաշվի առնելով Արցախի դեմ հրահրված պատերազմը, հայ համայնքի և լոբբիստների աշխատանքի շնորհիվ «Ազատության աջակցության ակտի» տեքստում ներառվեց «907-րդ բանաձև» հոդվածը, որով արգելվեց ԱՄՆ կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի զեկուցել Կոնգրեսին, որ պաշտոնական Բաքուն գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուժ չկիրառելու ուղղությամբ։

Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 8–ին Վաշինգտոնում 7 կետից բաղկացած հռչակագրի ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Վաշինգտոնի և Բաքվի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության սահմանափակումների վերացման մասին:

Գևորգ Ղուկասյանը չի բացառում, որ 907-րդ բանաձևը կարող է չեղարկվել, սակայն հիշեցնում է, որ ամբողջական չեղարկման իրավասությունը պատկանում է բացառապես ԱՄՆ Կոնգրեսին, ոչ թե նախագահին։

«Դեռևս 2001 թվականից սկսած՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, ԱՄՆ նախագահը ստացել է իրավասություն՝ հատուկ հրամանագրով մեկ տարով կասեցնել 907-րդ բանաձևի կիրառումը։ Սա առավելագույնը կարող է իրականացվել մեկ տարով, բայց հնարավոր է անընդհատ երկարացնել։ Սկսած 2002-ից մինչև 2023 թվականը բոլոր նախագահները ստորագրել են այսպես կոչված խուսանավման հրամանագիրը, ինչի արդյունքում Ադրբեջանը ստացել է ամերիկյան օժանդակություն, այդ թվում՝ ռազմական», – ասաց նա։

Գևորգ Ղուկասյանի խոսքով՝ ԱՄՆ պաշտոնյաները երբեմն հայկական համայնքի հետ զրույցում նշել են, որ օժանդակության ծավալները չափազանցված են։ Սակայն խնդիրը, ըստ նրա, ոչ թե դրա չափն է, այլ փաստը, որ նման քայլը քաղաքական «կանաչ լույս» է տալիս Ադրբեջանի գործողություններին։

«Եթե Ադրբեջանը ստանում է ամերիկյան աջակցություն, նշանակում է, որ ԱՄՆ–ն աչք է փակում նրա պատերազմական հանցագործությունների վրա և փաստացի ուղերձ է հղում, թե խնդիր չի տեսնում այդ գործողություններում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն այս ամենը գիտակցելով է, որ տարիներ շարունակ պայքարել է 907-րդ բանաձևի գործադրումն ապահովելու համար,– նշեց Ղուկասյանը՝ ընդգծելով, որ 2023-ից ի վեր որոշակի հաջողություններ գրանցվել են։

«ԱՄՆ վերջին նախագահները՝ Ջո Բայդենը և կառավարման առաջին ամիսների ընթացքում՝ Թրամփը, որի «խուսանավման» հաջորդ հրամանագիրը նախատեսվում էր ապրիլին, չստորագրեցին 907-րդ բանաձևը։ Բայց վերջին պայմանավորվածությունների արդյունքում, ըստ Թրամփի և Ալիևի հայտարարությունների, կարող ենք եզրակացնել, որ ԱՄՆ նախագահը կստորագրի հատուկ հրամանագիր, որով կդադարեցվի 907-րդ բանաձևի գործադրումը։ Սա կարող է լինել մեկ տարով, բայց մեկ տարի հետո, բնականաբար, էլի կարող է կրկնվել», – մանրամասնեց Ղուկասյանը։

Ղուկասյանը կարևորեց երկու ուղղությամբ աշխատանքների շարունակությունը՝ կանխել Կոնգրեսի կողմից բանաձևի ամբողջական չեղարկումը և ապահովել դրա գործադրումը ապագայում։

«Ամենայն հավանականությամբ` Ադրբեջանը չի պահելու ստանձնած պարտավորությունները։ Ալիևի խորհրդականի հայտարարությունները, թե խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու մինչև Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, ցույց են տալիս, որ նույնիսկ ՀՀ–ի կողմից հերթական ու էական զիջումներից հետո Ադրբեջանը կարող է կրկին ապակառուցողական վարք դրսևորել», – ընդգծեց նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40