Ա. Հովհաննիսյանը ոստիկանություն հաղորդում է տվել. զգուշացնում է՝ հայհոյանքները հեռացնել համացանցից

04.10.2018 22:35
1244

Ազգային Ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում հացագործության մասին հաղորդում է ներկայացրել: Այս մասին Հովհաննիսյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ հավելելով, որ  ԶԼՄ-ներին ու քաղաքացիներին հորդորում է հեռացնել հայհոյանքներն ու սպառնալիքները՝ ուղղված իր հասցեին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի գործընկերներ,

Այսօր ես հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։ Պատճառը իմ եւ իմ ընտանիքի անդամների կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքներն են։

Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ այսուհետ հետեւողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իմ վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն)գրառումներ եւ մեկնաբանություններ կատարող եւ տարածող անձանց նկատմամբ։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները այս գրառումը կարող են դիտարկել որպես իրենց բոլոր հարթակներից, այդ թվում՝ ֆեյսբուքյան էջերից իմ վերաբերյալ վիրավորական(հայհոյախառն) գրառումների հեռացման առաջնային ծանուցում։

Ես դիմելու եմ դատարան յուրաքանչյուր մեկնաբանության եւ գրառման համար՝ հայցեր ներկայացնելով ներառյալ այն սուբյեկտների դեմ, ովքեր չեն հեռացրել կամ շարունակել են հարթակ տրամադրել վիրավորական(հայհոյախառն) գրառումների համար նույնիսկ ծանուցումից հետո։ Ես պատրաստվում եմ օգտվել իմ իրավունքների պաշտպանության ողջ իրավական գործիքակազմից՝ ընդհուպ մինչեւ դիմելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։

Հ.Գ. Լինելով քաջատեղյակ միջազգային չափանիշներին, սկզբունքներին, նախադեպերին՝ ես յուրաքանչյուր անգամ պատշաճ ծանուցելու եմ հայհոյանքների համար հարթակ տրամադրած եւ հարթակ դարձած լրատվամիջոցներին եւ անձանց, թեեւ մեր օրենսդրությամբ եւ ՄԻԵԴ նախադեպերով վիրավորական մեկնաբանությունների հեռացման համար նախապես ծանուցելու պարտականություն սահմանված չէ։

Սրանով լրատվամիջոցները հնարավորություն կունենան ողջամիտ ժամկետներում հեռացնել նման մեկնաբանությունները, որպեսզի որեւէ կերպ չխոչընդոտվի նրանց գործունեությունը եւ որեւէ կերպ չխաթարվի խոսքի ազատությունը։ Ինձ համար խոսքի ազատությունը եղել է եւ միշտ լինելու է բարձրագույն արժեք, սակայն մի բան պետք է հստակ լինի բոլորի համար՝ հայհոյանքը չի կարող անպատիժ մնալ։

armtimes.com

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40